Պատերազմի մոտալուտ ավարտի նշաններ չկան․ Օլաֆ Շոլց

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի մոտալուտ ավարտի նշաններ չի տեսնում և մտահոգություն է հայտնել հակամարտության հնարավոր սրման վերաբերյալ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ցավոք սրտի, մինչ այժմ պատերազմի ավարտի նշաններ չեն նկատվել, անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ վերջ տալ դրան», – ասել է Շոլցը գերմանական RTL հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Շոլցը խոստացել է, որ Գերմանիան կշարունակի զենք տրամադրել Ուկրաինային։ Մասնավորապես, նա ակնկալում է խոստացված «Գեպարդ» ինքնագնաց զենիթային համակարգերի բավականին արագ մատակարարում։

«Մենք պետք է նաև մշտապես զգույշ լինենք, որպեսզի չընդունենք որոշումներ, որոնք մեզ կդարձնեն հակամարտության կողմ»,- ընդգծել է Շոլցը։

Նա վստահեցրել է, որ թույլ չի տա որոշումներ, որոնք կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ հակամարտության, և կրկին մերժել է Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու գաղափարը, որը կպահանջի կործանիչներ ուղարկել։

«Ռուսաստանի համար այս իրավիճակից միայն մեկ ելք կա՝ համաձայնության գալ Ուկրաինայի հետ»,- ասել է կանցլերը։

Ըստ նրա՝ սա չի նշանակում, որ խաղաղություն ձեռք կբերվի բռնի պայմաններում՝ տարածքի մի մասի զավթմամբ, իսկ հետո՝ «ստորագրիր այստեղ» պահանջով։

 

Տաթև Ֆռանգյան