Ընդդիմության և իշխանության՝ իրար վարկաբեկելուց մարդիկ հոգնել են․ պոպուլիզմն անցավ՝ քաղաքական խոսք են ուզում լսել․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 11:53
Երևանի Գայի պողոտայում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 3 տուժած
18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:19
«Օլիմպիակոսը» հաստատեց Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 11:14
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքները. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:13
ԱԺ-ում Սամվել Կարապետյանի ծննդյան օրը շնորհավորեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:08
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ-ի մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով
18.08.2026 | 10:52
Ռոդրի. ««Բարսելոնայում» խաղալը երազանք է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 10:44
Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ-Իրան հակամարտությունն է քննարկել
18.08.2026 | 10:35
Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 սմ-ով բարձր է
18.08.2026 | 10:30
Հայաստանի Պրեմիեր լիգա. 3-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
18.08.2026 | 10:23
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 18-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանում անցել է պոպուլիզմի ժամանակը, և անբովանդակ լոզունգներով՝ առանց հստակ լուծումներ առաջարկելու, այլևս հնարավոր չէ քաղաքացիների աջակցությունը ստանալ։ Factor TV-ի հարցազրույցում նման կարծիք է հայտնում իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

«Հայաստանի քաղաքացին շատ խորագետ է այսօր, նա այլևս չի ուզում լինել գործիք քաղաքական որևէ ուժի ձեռքին, այլ ուզում է լինել գործոն երկրում առկա խնդիրները լուծելիս։ Քաղաքացին տալիս է քաղաքական պատվեր բոլորին, որոնց ինքն է ֆինանսավորում պետական բյուջեից, և ասում է՝ պատռեք ձեզ, լուծումներ գտեք»,- ասում է իրավապաշտպանը։

Ըստ նրա՝ եթե նախկինում Նիկոլ Փաշինյանը հանրայնորեն խոսում էր իրականության հետ աղերս չունեցող երևույթներից, այսօր արդեն «չի կարողանում հաղորդակցվել հասարակության հետ։ Անցել է պոպուլիզմի ժամանակը՝ ասա, թե ոնց ես դա անելու»։

Նույնն իրավապաշտպանը նկատել է փողոց դուրս եկած ուժերի դեպքում։

«Դուրս են եկել փողոց, չունեն որևէ ծրագիր, որ ԱԺ-ի ամբիոնից հնչեցնեն և ստանան հանրային իսկապես լուրջ աջակցություն։ Պատկերացրեք՝ ի՞նչ կկատարվեր, եթե ամբիոնից հնչեցվեր լուրջ քաղաքական խոսք, և իշխանությունն ականջալուր չլիներ դրան։ Հասարակությունը կհավաքվեր ԱԺ–ի ամբիոնի մոտ, կպահանջեր, որ եթե չընդունվի քաղաքական այդ պատվերը, չի հեռանա։ Իսկ հիմա կեղծ, տեղում հավաքված ընդդիմություն ասում է՝ ինքը կլուծի խնդիրը՝ չհնչեցնելով որևէ լուծում խնդիրներին»,- պնդում է Զարուհի Հովհաննիսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան