ՌԴ-ի հետ առևտուրը կնվազի. ԿԲ փոխնախագահը՝ կանխատեսումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ռուս – ուկրաինական իրադարձությունների ֆոնին այդ երկրների հետ Հայաստանի միջազգային առևտուրը կտրուկ կրճատվել է։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

«Մենք ունենք 2.5 մլրդ դոլարի միջազգային առևտուր ՌԴ-ի հետ, որից շուրջ 800 մլն դոլարը արտահանումն է, 1.7 մլրդ դոլարը` ներմուծումը։ Վերջին 1.5 ամսվա իրադարձությունների զարգացման պարագայում թարմ տվյալները, իհարկե, քիչ են հեռուն գնացող կանխատեսումներ անելու համար։ Բայց ամենայն հավանականությամբ առևտուրը կկրճատվի»,- նշեց Խաչատրյանը։

Թե ՌԴ-ի հետ առևտուրն առաջիկայում որքան կկրճատվի, ԿԲ-ն դեռ վերջնական գնահատական չունի։ Հայտնի չէ նաև, թե որ ուղղությամբ ու որ ոլորտներում կլինի սպասվող փոփոխությունը։ Փոխարենը Ուկրաինայի հետ առևտուրն արդեն իսկ զրոյական վիճակում է։

«Ուկրաինայի հետ մենք ունենք ոչ մեծ առևտուր` 160 մլն դոլարի։ 120 միլիոնը ներմուծումն է, որը եթե դեռ չի զրոյացել, ապա զրոյին մոտ է` երկու կողմից էլ»,- նշեց ԿԲ փոխնախագահը։

Նշենք, որ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում է ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, թեև քննարկումների առանցքում ավելի շատ ապագա կանխատեսումներին վերաբերող հարցերն են։

Մանրամասները՝ տեսանյութում: