Ինչքան երկարում է այս պրոցեսը, այդքան հայտնի է դառնում Հայաստանն աշխարհում ու շուտով կդառնա աշխարհի իդեալը. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«ՀՀԿ-ն այլևս բարոյապես գոյություն չունի, եթե անգամ փողոցում մի տեղ տեսնեք հանրապետական որևէ պատգամավորի, չնկատելու տվեք, որովհետև իրենք այսուհետ գոյություն չունեն»,- Հանրապետության հրապարակում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հանրահավաքին եկած քաղաքացիներին շնորհակալություն հայտնեց՝ ասելով, որ ուզում է խոնարհվել նրանց առջև․ «Ես երեկ եմ ասել, որ ինչ պետք է այսօր տեղի ունենար ԱԺ-ում, այդքան էական չէ: Ինչքան երկարում է այս պրոցեսը, այդքան հայտնի է դառնում Հայաստանն աշխարհում ու շուտով կդառնա աշխարհի իդեալը: ՀՀ-ի վարկանիշն աշխարհում երբեք այսքան բարձր չի եղել, ինչքան այսօր: ԱԺ-ն, կառավարությունը այժմ երկրորդական բաներ են, որովհետև այժմ աշխարհի ուշադրությունն այս հրապարակի վրա է, ու աշխարհում շարունակում են զարմանալ՝ ինչպիսի քաղաքակիրթ, ինչպիսի զուսպ ազգի հետ գործ ունի»,- ընդծեց նա:

Փաշինյանը նաև տեղեկացրեց վաղվա անելիքների մասին․ «Վաղը առավոտվա 8:15-ից տոտալ գործադուլ ու տոտալ դասադուլ, շրջափակում ենք հաղորդակցության բոլոր միջոցները՝ երկաթուղին, օդանավակայանն ու փողոցները, ամեն ինչ, ՀՀ քաղաքացիները դուրս են գալիս պահանջով, որ իրենց թեկնածուն դառնա վարչապետ: Երեկոյան ժամը 19:00-ին կրկին ռեկորդային հանրահավաք է տեղի ունենալու: Այսօրվա հանրահավքը ռեկորդայինն է այս օրերի մեջ»,- շարունակեց Փաշինյանը:

Նա ընգծեց, որ այս պայքարը չի կարող չավարտվել հաղթանակով․ «Չկա այլ տարբերակ, ուղղակի գոյություն չունի: Վաղը կարիք չի լինի փողոցը փակելու համար որևէ մեկից ներողություն խնդրել, որովհետև Հայաստանում արդեն գրեթե չեն մնացել մարդիկ, որոնք կողմ չեն այս հաղթանակին»:

Մանրամասները՝ տեսանյութում։