«Արյունոտ» գերլուսին 2022 և Լուսնի ամբողջական խավարում. որտեղ և ինչպես տեսնել
Քաղաքականություն
15.05.2022 | 21:32Մայիսի 15-ի լույս 16-ի գիշերը հնարավոր կլինի տեսնել բնության ամենացնցող երևույթներից մեկը ՝ կարմիր (արյունոտ) գերլուսինը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Դա կլինի այս տարվա միակ լուսնային խավարումը, երբ Արևը, երկիրը և Լուսինը մեկ գծի վրա են, և Լուսինն ամբողջությամբ ընկնում է երկրի ստվերային կողմը:
Ստվերում հայտնվելուց հետո Լուսինը աստիճանաբար կխավարի, մինչև դառնա կարմիր:
Լուսնի ամբողջական խավարումը տեսանելի կլինի Հյուսիսային և Հարավային Ամերիկայից, Աֆրիկայից և Հարավարևմտյան Եվրոպայից:
NASA-ն պատրաստվում է խավարումը հեռարձակել ուղիղ եթերում։