ՀՀ ՏԿԵ նախարար Սանոսյանը ներկայացրել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

Լուրեր

27.03.2026 | 11:13
Դուք ինձնից նման բան հավատո՞ւմ եք. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 11:08
2025-ին դիմում-բողոքների թիվը աճել է, ՄԻՊ առաջարկների 72%-ը կատարվել է կամ ընթացքի մեջ է․ ՄԻՊ
27.03.2026 | 11:00
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
27.03.2026 | 10:51
Հայաստանը Վրաստանին խնդրել է տեղափոխել գազատարի մի հատվածը
27.03.2026 | 10:50
Ֆրանսիայի հավաքականը հաղթել է Բրազիլիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 10:48
Հայաստանը ԵՄ մտերիմ գործընկերն է, սպասում ենք հարաբերությունների խորացմանը. Անտոնիո Կոշտա
27.03.2026 | 10:44
Երեխաների առցանց անվտանգությունը՝ պետական ռազմավարական առաջնահերթություն․ ԲՏԱ նախարարը քննարկման է մասնակցել
27.03.2026 | 10:40
Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը 8-րդն են գեղասահքի աշխարհի առաջնությունում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 27-ի դրությամբ
27.03.2026 | 10:16
Հրդեհ Եղեգնաձոր քաղաքում
27.03.2026 | 10:01
Պենտագոնը կարող է լրացուցիչ 10,000 զինվորականի ուղարկել Մերձավոր Արևելք. WSJ
27.03.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
27.03.2026 | 09:33
ՀՀ 4 մարզում հնարավոր է գետերի ջրի ելքերի էական մեծացում․ ՀՄԿ-ն հորդորում է խուսափել հեղեղավտանգ գոտիներից
27.03.2026 | 09:28
Թրամփը 10 օրով երկարաձգել է իրանական էներգետիկ օբյեկտներին հարվածի արգելքը
26.03.2026 | 23:44
Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Վանաձոր համայնքի ավագանու անդամներին և համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանին։ Այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ում Վանաձորի համայնքապետարանի էջը։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի մայիսի 13-ի թիվ 514-Ա որոշմամբ Արկադի Փելեշյանը նշանակվեց Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատարին Վանաձոր համայնքի ավագանու անդամներին և համայնքապետարանի աշխատակազմին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նիստին ներկա էր նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Նախարարն իր խոսքում շնորհակալություն հայտնեց համայնքապետարանի աշխատակազմին՝ ստեղծված բարդ իրավիճակում աշխատանքները կազմակերպելու համար, ինչը հնարավորինս զերծ է պահել համայնքը կոլապսի ենթարկվելուց։ Գնել Սանոսյանն խոսեց նաև անելիքների մասին․ «Օգտվելով տրված իրավական կարգավորումներից՝ արդեն ունենք ժամանակավոր պաշտոնակատար, ով քաղաքը կղեկավարի այնքան ժամանակ, մինչև բուն իրավական գործընթացները կկարգավորվեն ինչպես հարկն է և ինչպես օրենքն է։ Հասկանում եմ, որ չափազանց բարդ ժամանակահատված է, շատ պարտավորություններ և անելիքներ կան, որոնք նշված խնդիրների պատճառով չեն իրականացվել, բայց մյուս կողմից գիտեմ, որ ավագանու անդամ լինելը, հետագայում նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ լինելը բավական համոզիչ են այն առումով, որ քաջածանոթ եք քաղաքի խնդիրներին։ Պարոն Փելեշյան, հույս ունեմ, որ առաջ եկած խնդիրները իրավական հնարավորությունների պարագայում արագ կկարգավորեք Ձեր լիազորությունների շրջանակում։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ։ Համոզված եմ, որ ջանք ու եռանդ չեք խնայի քաղաքի առջև ծառացած խնդիրները կարգավորելու համար»,- հայտնում են Վանաձորի համայնքապետարանից։

Ըստ աղբյուրի՝ Արկադի Փելեշյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ վստահության համար՝ հավաստիացնելով, որ քաջատեղյակ լինելով համայնքի խնդիրներին՝ իր լիազորությունների սահմաններում ջանք չի խնայի դրանց արդյունավետ լուծման համար։