Լիբանանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Լուրեր

20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
Բոլորը

Լիբանանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 07:00-ին և կշարունակեն աշխատել մինչև երեկոյան 19:00-ն։ Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը։

Ընտրությունները, որոնք առաջինն են 2018 թվականից ի վեր, դիտվում են որպես փորձություն, թե արդյո՞ք Հեզբոլլահը և նրա դաշնակիցները կարող են պահպանել իրենց խորհրդարանական մեծամասնությունը՝ աճող աղքատության և իշխանության կուսակցությունների նկատմամբ զայրույթի պայմաններում:

Ընտրացուցակներում ընդգրկվել է 21 տարեկանից բարձր 3,7 մլն քաղաքացի։ 128 տեղի համար կպայքարեն 718 թեկնածուներ, այդ թվում՝ 118 կանայք։

Ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով, ինչը թույլ կտա բոլոր խոշոր կրոնական համայնքների ներկայացուցիչներին մտնել օրենսդիր մարմին։ Լիբանանի դավանաբանական կառույցի համաձայն՝ վարչապետի պաշտոնը պատկանում է սուննի մահմեդականներին, խորհրդարանի խոսնակը զբաղեցնում են շիա մահմեդականները, իսկ հանրապետության նախագահն ընտրվում է մարոնի համայնքից, որին պատկանում է տեղի քրիստոնյաների մեծ մասը։

Ընտրություններին ներկա են մոտ 200 օտարերկրյա դիտորդներ։