Մեր շարժումը կասեցրել է Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումը․ Իշխան Սաղաթելյան

Լուրեր

16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մեր շարժումը կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի՝ նշաձող իջեցնելու գործընթացը»,- Ֆրանսիայի հրապարակում այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Իշխան Սաղաթելյանը։ Նա ընդդիմության փողոցային պայքարի, իր ձևակերպմամբ, մի քանի ձեռքբերում առանձնացրեց:

««Դիմադրություն» շարժումը ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերների համար առնվազն այս պահին ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հարցը։ Շարժումն ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում, և Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու։ Շարժումը ակնհայտ է դարձրել, որ կա հանրային ձևավորված պահանջ այս իշխանություններին հեռացնելու համար»,- հայտարարեց նա։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ Հայաստանի անկախության պատմության մեջ շարժումը բացառիկ է իր ծավալներով, չափերով և ժողովրդականությամբ։

«Ըստ էության, սա Ղարաբաղյան 2-րդ շարժումն է, որի մաս են կազմում հանրության բոլոր շերտերը։ Մեր շարժումը համաժողովրդական է, որը լինելու է անկասելի»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով իշխանափոխության դեպքում ժամանակավոր կառավարության կազմին՝ Սաղաթելյանը նշեց, որ գործադիրը չի ձևավորվելու կուսակցական քվոտաներով։

«Դրանք լինելու են այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք այս պայքարի ընթացքում և՛ այս հարթակում են, և՛ հարթակից դուրս են, բայց մենք կարևորություն ենք տալիս պոտենցիալ համապատասխան փորձ, գիտելիք, կարող ուժ ներկայացնող անձանց։ Այսինքն՝ ոչ միայն հայտնի քաղաքական դեմքեր են, այլև բազմաթիվ անկուսակցական մարդիկ, որոնք ունեն ներուժ»,- ասաց Սաղաթելյանը։

Հարցին, թե արդյոք իրենց շարքերում օդիոզ դեմքեր կան, Սաղաթելյանը պատասխանեց․ «Այո, երբեմն լինում են մարդիկ, որոնք իրենց գործունեության ընթացքում աչքի են ընկել հասարակության համար անընդունելի դրսևորումներով։ Նման մարդիկ կան տարբեր կուսակցություններում, դաշինքներում, հարթակներում, բայց մենք որևէ մեկին անձնական հրավերով այս հրապարակ չենք հրավիրել և որևէ մեկին չենք արգելել գալ այստեղ։ Հստակ ասում եմ՝ նման մարդիկ հաջորդ իշխանության մեջ որևէ դերակատարություն ու արտոնյալ կարգավիճակ չեն ունենալու»։

Արփի Հակոբյան