Թուրքիան չի ողջունում ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցությունը

Լուրեր

28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
Բոլորը

Թուրքիան դրական չի մոտենում Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո, գրում է Անադոլու գործակալությւոնը։  Նա նշել է, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում  է Շվեդիայի ու Ֆինլանդիայի շուրջ գործընթացներին։

Էրդողանը հիշեցրել է, որ ավելի վաղ «ՆԱՏՕ-ն սխալ որոշում էր կայացրել Հունաստանին Հյուսիսատլանտյան դաշինք ընդունելու վերաբերյալ»։

«Թուրքիայի նախկին իշխանությունների քայլրերը , ինչպես նաև Հունաստանի հակաթուրքական հռետորաբանությունը հայտնի են։ Մենք չենք ցանկանում նույն սխալը կրկնել երկրորդ անգամ»,-ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ PKK «ահաբեկիչները և նրանց հանցակիցները» այժմ ակտիվորեն գործում են սկանդինավյան երկրներում և Նիդեռլանդներում։ Ըստ նրա՝ եվրոպական խորհրդարաններում  ահաբեկիչների հանցակիցներ կան։

Խոսելով Ուկրաինայի ու ՌԴ-ի միջև պատերազմի մասին՝ Էրդողանը անընդունելի է համարել այն փաստը, որ արյունահեղությունը շարունակվում է արդեն 2,5 ամիս։

«Ուկրաինայի ու Ռուսաստանի ղեկավարների հետ զրույցներում ես անձամբ ընդգծել եմ ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը։ Այս ուղղությամբ ջանքերը  շարունակվելու են։ Մեզ համար պատերազմներն ընդունելի չեն։ Լավ պատերազմներ չեն լինում։  Ռազմական գործողությունների կործանարար հետևանքներն ակնհայտ են»,-ասել է Թուրքիայի նախագահը։

Էմմա Չոբանյան