«Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
03.08.2026 | 15:19
Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրդարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Այսօր Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկեց Ընտանիքի միջազգային օրվան նվիրված համաժողով, որին  մասնակցում էին Հայաստանում Եվրամիության դեպան  Անդրեա Վիկտորինը,  «Վորլդ Վիժն Հայաստան»-ի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը։ Ներկայացվեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի արդյունքները։

Ծրագրի ընդհանուր բյուջեն 1․500․000 եվրո է, Եվրամիության ներդրումը՝ 1․350․000 եվրո։ Ծրագիրն իրականացնում են «Վորլդ Վիժն Հայաստան»-ը Շիրակի մարզպետարանի հետ համատեղ, «Հույսի կամուրջ»-ը և «Երեխաների աջակցության կենտրոն» հիմադրամը։

Եվրամիության դեսպանն իր ելույթում նշեց, որ  Ընտանիքի միջազգային օրվանից բացի, այսօր Գյումրիում տոնում են նաև Եվրոպայի օրը։

«Ինչո՞ւ հենց Գյումրիում, այստեղ գաղտնիք չկա, բավական երկարատև հարաբերություններ ենք ունեցել և ես ինքս սիրահարված եմ Գյումրիին և Շիրակի մարզին։ Այն խորհրդաշնում է Եվրամիության և Հայաստանի միջև եղած  երկարատև հարաբերությունները»,- ասաց Անդրեա Վիկտորինը։

Ըստ դեսպանի, յուրաքանչյուր երեխա պիտի ապրի այնպիսի միջավայրում, որն անվտանգ է, կրթում է նրան և ապագան ձևավորելու հնարավորություն տալիս։

«Մի գաղտնիք էլ բացեմ, մեքենայի մեջ թեժ քննարկում ենք ունեցել երկու մայրերի հետ, որոնք ինձ ուղեկցում էին։ Քննարկում էինք, թե ինչպես է պետք պաշտպանել մեր աղջիկներին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ապագայում ընտրել իրենց ճանապարհը։ Եթե խոսում ենք ընտանիքիների մասին, առաջին հերթին պիտի խոսենք ծնողների մասին։

Ծնողների համար  շատ բարդ առաջադրանք է ուղղորդել երեխային դեպի ճիշտ ապագա, հաղորդել այն արժեքները,  որոնցով որ կցանկանանք երեխան օժտված լինի, բայց միաժամանակ տանք նրանց ազատություն, որպեսզի սխալներ անեն և այդ սխալներց սովորեն։ Եվ դառնան անկախ չափահասներ, որոնք ի վիճակի են ընտրել  իրենց ճանապարհը։

Ընտանիքը երեխայի զարգացման օրրրան է, և ամենալավ կառույցը, որտեղ կարող  է այդ զարգացումը  տեղի ունենալ, ընտանքին է, ընտանքիում աշխատում են լավագույն սոցիալական աշխատողները», -ասաց դեսպանը։

Նա խոսեց նաև հատուկ հաստատություններից երեխաներին ընտանիք վերադարձնելու մասին։

Համաժովողի ընթացքում  նշվեց, որ 2019թ․-ից Հայաստանի 6 մարզերում (Սյունիք, Գեղարքունիք, Տավուշ, Լոռի, Շիրակ, Կոտայք) և Երևանում  մեկնարկած ծրագրի  շրջանակում   շուրջօրյա խնամքի հաստատություններից  506 երեխայի վերադարձրել են  ընտանիք՝ գնահատելով  նրանց  սոցիալական կարիքներն ու օժանդակելով։

Արմիկ Մովսիսյան