Անկարան հեռանում է ԵՄ արժեքներից․ Եվրախորհրդարանը Թուրքիայի մասին զեկույց է ընդունել

Լուրեր

16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նախօրեին Թուրքիայի վերաբերյալ զեկույց է ընդունել։ Այն ընդունվել է 54 կողմ, 7 դեմ և 13 ձեռնպահ ձայներով, գրում է Bianet-ը։

Փաստաթղթում Եվրախորհրդարանի պատգամավորները զգուշացնում են, որ Թուրքիան վերջին երկու տարիներին հետևողականորեն հետ է կանգնել ԵՄ անդամակցության գործընթացի հետ կապված իր պարտավորություններից։

Պատգամավորները նաև նշում են «մարդու իրավունքների իրավիճակի շարունակական վատթարացումը» և «ափսոսում են մշտական իրավական և վարչական ճնշման համար, որը Թուրքիայի կառավարությունը գործադրում է քաղաքացիական հասարակության և իրավապաշտպանների, իրավաբանների և լրագրողների նկատմամբ»։

Անդրադարձ է կատարվում նաև իրավապաշտպան ու բարերար Օսման Քավալայի գործին, որին թուրքական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել։

«Բացահայտորեն անտեսելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պարտավորեցնող վճիռները Օսման Քավալայի և մյուսների գործով՝ Թուրքիայի ներկայիս կառավարությունը միտումնավոր ոչնչացրել է ԵՄ անդամակցության գործընթացն այժմ վերսկսելու բոլոր հույսերը»,- ասում են Եվրախորհրդարանի պատգամավորները:
Զեկույցում նաև ընդգծվում է Անկարայի և Բրյուսելի «սերտ համագործակցության» կարևորությունը արտաքին և անվտանգության քաղաքականության մեջ։

«Ողջունելով Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմին որպես միջնորդ հանդես գալու՝ Թուրքիայի պատրաստակամությունը՝ Եվրախորհրդարանի պատգամավորները շեշտում են այս դժվարին ժամանակներում արտաքին և անվտանգության քաղաքականության մեջ ԵՄ-Թուրքիա լավ համագործակցության կենսական նշանակությունը և ողջունում են Թուրքիայի դաշնակցությունը ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ»,- ասվում է փաստաթղթում։

Էմմա Չոբանյան