Լոնդոնը հայտարարել է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չպետք է չեղարկել՝ մինչև Ուկրաինայի ամբողջ տարածքից ռուսական զորքերի դուրսբերումը

Լուրեր

16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
Բոլորը

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը հայտարարել է, որ ՌԴ-ի դեմ միջազգային պատժամիջոցները պետք է գործեն մինչև ռուսական ուժերի ամբողջական դուրսբերումը Ուկրաինայի ամբողջ տարածքից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Պուտինը խայտառակում է իրեն միջազգային ասպարեզում։ Մենք պետք է ապահովենք, որ նա պարտություն կրի Ուկրաինայում, որը նրան որևէ օգուտ չի բերի և, ի վերջո, կզսպի նոր ագրեսիան»,- ասել է Թրասը Գերմանիայում G7-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Մի քանի շաբաթ առաջ Թրասն արդեն ասել էր, որ պատժամիջոցների վերացման մասին խոսելը հնարավոր է միայն ամբողջական հրադադարի և Ուկրաինայի ողջ տարածքից ռուսական զորքերի դուրսբերման դեպքում։ Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայի դաշնակիցները պետք է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը որոշեն, և նրանք պետք է գնան «արագ ու հեռուն»՝ Ուկրաինային իր պայքարում աջակցելու հարցում։

«Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու լավագույն միջոցն այն է, որ նա կարողանա պաշտպանել իրեն: Դա նշանակում է անհրաժեշտություն՝ Ուկրաինային տրամադրել հստակ ուղի ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող զենքերի ստացման համար»,- ասել է Թրասը։

BBC-ի դիվանագիտական թղթակից Ջեյմս Լենդեյլը նշել է, որ նման կատեգորիկ հայտարարության նպատակն է ազդարարել Կրեմլին, որ Մեծ Բրիտանիան պատրաստ չէ որևէ զիջման գնալ ռազմական ագրեսիայի ընթացքում։ Միաժամանակ, Լենդեյլը նաև նշել է, որ նման կոշտ դիրքորոշումն ապագայում կարող է խանգարել ուկրաինական կողմին հրադադարի բանակցությունների ընթացքում։

Էմմա Չոբանյան