Անկարան Սիրիայում ուժեղացրել է ճնշումը Ռուսաստանի ռազմական ներկայության վրա

Լուրեր

16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անկարան Սիրիայում ուժեղացրել է ճնշումը Ռուսաստանի ռազմական ներկայության վրա՝ Սիրիա զորքեր տեղափոխող ռուսական քաղաքացիական և ռազմական ինքնաթիռների համար իր օդային տարածքը մինչև հուլիս փակելու որոշմամբ, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Քայլի պաշտոնական պատճառը Անկարան չի հայտնել: Անկարան և Մոսկվան աջակցում են սիրիական քաղաքացիական պատերազմի հակառակորդ կողմերին, սակայն նրանք համագործակցում են հակամարտությունը կարգավորելու համար:

Անկարայում Թուրքիայի արտաքին քաղաքականության ինստիտուտի ղեկավար Հուսեյն Բաղջին ասել է, որ գործողությունը տեղի է ունենում Թուրքիայի արևմտյան դաշնակիցների հետ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման դեմ ընդհանուր հակազդեցության ժամանակ, որը Անկարայի համար հիմք է Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ լարված հարաբերությունները վերականգնելու համար:

«Սա կարևոր որոշում է, որովհետև այս առումով թուրք-ամերիկյան հարաբերությունները կտրուկ բարելավվել են: Հավանաբար ամերիկացիները և ՆԱՏՕ-ն դա պնդել են փորձելով փակել Ռուսաստանի աճող ազդեցությունը Սիրիայում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում: Սա իհարկե այն որոշումը չէ, որը կցանկանային տեսնել ռուսները»,- ասել է Բաղջընը։

Թուրքիայի օդային տարածքն ամենահեշտ երթուղին է ռուսական ինքնաթիռների համար: Բոնի համալսարանի ռուս փորձագետ Զաուր Գասիմովն ասում է, որ Թուրքիայի օդային տարածքի փակումը Մոսկվայում մտավախություն կառաջացնի, որ Անկարան համագործակցում է Վաշինգտոնի հետ Սիրիա ռուսական մատակարարման ուղիները կտրելու համար:

«Սիրիայում իրենց ավիաբազան պահպանելու համար նրանք թռչում են Թուրքիայի օդային տարածքով, սակայն, Ռուսաստանը նաև կարող է օգտագործել Իրաքի և Իրանի օդային տարածքը»,- ասել է Գասիմովը։ «Հնարավոր է, որ Վաշինգտոնը կոչ է անում ճնշում գործադրել Բաղդադի վրա՝ փակելու իր օդային տարածքը»:

Ռուսաստանի կողմից Սիրիայում ռազմական ուժերի մատակարարումն արդեն բարդացել էր Մոնտրոյի միջազգային կոնվենցիայի Անկարայի թուրքական ջրերի օգտագործումը Սև ծովում տեղակայված ռուսական ռազմանավերի սահմանափակման որոշմամբ: Կոնվենցիան Թուրքիային թույլ է տվել սևծովյան երկրների միջև պատերազմի դեպքում սահմանափակումներ կիրառել։

Մինչ Անկարայի վերահսկողության հաստատումը, ռուսական սևծովյան նավահանգիստները Սիրիայում ռուսական ուժերի մատակարարման հիմնական ուղին էին, ասում է Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտի աշխարհավերլուծաբան Յորուկ Իշիկը:

«Ռուսաստանն օգտագործում էր թուրքական նեղուցները դեպի Սիրիա շարժվելու համար և մենք մեկ շաբաթվա ընթացքում բազմաթիվ նավեր էինք տեսնում…», – ասել է Իշիկը: «Հիմա այդ նավերն անհետացել են: Վերջին ամսվա ընթացքում ընդամենը երկու նավ է անցել, իսկ սովորաբար շաբաթական չորս կամ հինգ նավ էր անցնում»:

Վերլուծաբանները նշում են, որ Մոսկվան դեռ հզոր ազդեցություն ունի Անկարայի վրա, քանի որ Թուրքիան մեծապես կախված է ռուսական էներգիայից: Բացի այդ, ռուսական զորքերի ցանկացած հարձակում թուրքական սահմանին փակված սիրիացի ապստամբների վրա կարող է դեպի Թուրքիա փախստականների արտահոսքի պատճառ դառնալ:

Սակայն վերլուծաբան Գասիմովն ասում է, որ ուկրաինական հակամարտությունը լրջորեն սահմանափակել է ռուսական ազդեցությունը:

«Ռուսական ազդեցությունը Անկարայի նկատմամբ իրականում սահմանափակ է: Թուրքիան այն երկրներից է, որը դեռևս չի միացել հակառուսական պատժամիջոցներին», – նշել է Գասիմովը: «Այդ պատճառով էլ Մոսկվայի համար կարևոր է չավելացնել այն երկրների շարքերը, որոնք միանում են այդ պատժամիջոցներին»:

Մոսկվան ձեռնպահ է մնացել Անկարային հրապարակայնորեն քննադատելուց, իսկ Կրեմլի խոսնակ Դիմիտրի Պեսկովն անցյալ ամիս թուրք-ռուսական հարաբերությունները որակել է գերազանց: Վերլուծաբանները նշում են, որ Մոսկվայի աճող միջազգային մեկուսացումը Անկարային հազվագյուտ հնարավորություն է ընձեռում երկու երկրների միջև հարաբերությունները փոփոխել իր օգտին: