Իրանը քննադատել է Թուրքիային սահմանային ջրերի վրա ամբարտակ կառուցելու համար

Լուրեր

27.03.2026 | 12:25
ՔՊ-ն վարչապետ թեկնածու է ընտրում // ՀՀ մտնող գազատարի մի հատվածը կտեղափոխվի․ ԼՈՒՐԵՐ
27.03.2026 | 12:19
ՆԱՏՕ-ն պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ
27.03.2026 | 12:10
ՊԵԿ-ը բացահայտել է 113 մլն կանխիկ ՌԴ ռուբլու ներկրման և ստվերային շրջանառության դեպքեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 12:01
Մի՛ վախեցեք, ասեք՝ ՌԴ․ էս հո Հարրի Փոթե՞րը չի, որ Վոլդեմորտի անունը չեն տալիս․ Վարդանյանը՝ ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 11:52
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Իրանի հարցով փակ նիստ կանցկացնի
27.03.2026 | 11:44
ՔՊ-ական Կարեն Գրիգորյանը` մրցապայքարից հեռացվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 11:35
ԱԱ-2026-ում հայտնի են որակավորման փլեյ-օֆֆի եզրափակիչի զույգերը
27.03.2026 | 11:26
Մեզ համար ընդդիմադիրները թիրախ չեն. Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 11:17
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
27.03.2026 | 11:13
Դուք ինձնից նման բան հավատո՞ւմ եք. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 11:08
2025-ին դիմում-բողոքների թիվը աճել է, ՄԻՊ առաջարկների 72%-ը կատարվել է կամ ընթացքի մեջ է․ ՄԻՊ
27.03.2026 | 11:00
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
27.03.2026 | 10:51
Հայաստանը Վրաստանին խնդրել է տեղափոխել գազատարի մի հատվածը
27.03.2026 | 10:50
Ֆրանսիայի հավաքականը հաղթել է Բրազիլիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 10:48
Հայաստանը ԵՄ մտերիմ գործընկերն է, սպասում ենք հարաբերությունների խորացմանը. Անտոնիո Կոշտա
Բոլորը

Իրանն անընդունելի է որակել Թուրքիայի կողմից ընդհանուր ջրային ուղիներով ամբարտակների կառուցումը՝ կոչ անելով իր հարևանին դադարեցնել նման գործունեությունը, գրում է Turkish Minute-ը։

«Թուրքիայի կողմից ամբարտակների կառուցումը սահմանային ջրերի վրա անընդունելի է, մենք դեմ ենք դրան»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Խորհրդարանում ունեցած ելույթում նա հայտնել է, որ հարցը բարձրացվել է վերջին ամիսներին առնվազն երեք անգամ՝ Նյու Յորքում և Թեհրանում երկու դեմ առ դեմ հանդիպումների և Թուրքիայի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

«Ես ասել եմ նրան, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել Արաքս գետի վրա ամբարտակների շինարարությանը»,- ասել է Աբդոլլահիանը։

Նա նաև նշել է, որ թեև «ջրային համագործակցության վերաբերյալ երկկողմ համաձայնագիր չկա, որպես հարևաններ, չորս ամիս առաջ Թուրքիայի կառավարությանը խնդրել ենք ստեղծել ջրի հարցերով երկկողմ հանձնաժողով՝ արձագանքելու ոլորտում առկա մտահոգություններին»:

Աբդոլլահիանի խոսքերը հնչում են այն ֆոնին, երբ Իրանը վերջին տարիներին երաշտի խնդրի է բախվում կլիմայական փոփոխությունների, ինչպես նաև հարևանների կողմից ամբարտակների կառուցման պատճառով։

Արաքս գետի վրա Թուրքիայի կողմից ամբարտակի կառուցումը հատուկ վտանգ է ներկայացնում Իրանում ջրի հասանելիության համար:

Էմմա Չոբանյան