«Նուբարաշեն» ՔԿՀ-ի հացադուլավորների խցերը խայտառակ վիճակում են. Զառա Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
10.09.2026 | 11:26
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
10.09.2026 | 11:19
Արմեն Գրիգորյանը «Policy and Management Consulting Group»-ում կաշխատի մինչև դեկտեմբեր
10.09.2026 | 11:07
ՔԿ նախագահը Ինտերպոլի գլխավոր քարտուղարին է հանդիպել
10.09.2026 | 10:58
Թրամփը յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5000 դոլար է խոստացել՝ միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում
10.09.2026 | 10:52
Ձերբակալվել է սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվողը
10.09.2026 | 10:41
ՌԴ-ն գրոհել է Ուկրաինայի տարբեր շրջանները․ զոհեր և վիրավորներ կան
10.09.2026 | 10:30
ՇՄՆ-ն ու ՄԻՊ-ը պայմանավորվել են համատեղ աշխատանքային օրակարգ ձևավորել
10.09.2026 | 10:14
Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհը 6 ամիս հետո ամբողջությամբ կբացվի․ Ավինյան
10.09.2026 | 10:05
ՆԳՆ-ն մտադիր է փոխել հաշվառման-քննական ծառայությունների մոդելը
10.09.2026 | 09:54
Պատուհանից մտել է սրահ, հարձակվել աշխատակցի վրա. ավազակության կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ
10.09.2026 | 09:43
Անցած օգոստոսը մոլորակի ամբողջ պատմության ընթացքում դարձել է ամենատաք ամիսը
10.09.2026 | 09:34
Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 3-ին Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ արձանագրելով Վոլոդյա Ավետիսյանի իրավունքների խախտումը:

Արձանագրվել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում խցային պայմանները անմարդկային են։ Դրա դեմ դատական բողոքարկումները արդյունավետ չեն եղել։

«ՔԿՀ-ներում իրավիճակը մինչ այժմ էլ ցանկալիից հեռու է, թեև այս գործով մենք խոսում ենք 2015 թվականի մասին»,- ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում անձին պահել են անմարդկային պայմաններում. ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանը:

Իրավապաշտպանը հայտարարեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հացադուլավորների խցերը խայտառակ վիճակում են։

«Այսօր ևս մենք ամենօրյա ռեժիմով դիտարկում ենք և գրություններ ենք հղում նախարարությանը՝ այդ թվում նաև պահման պայմանների վերաբերյալ, թե՛ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ հացադուլավորների պահման խցերն ահավոր են, թե՛ «Աբովյան» ՔԿՀ-ում: Այսինքն, դա խնդիր է, որը Հայաստանում դեռևս մնում է հրատապ: Նաև ստացել ենք նախարարության արձագանքը, որ խնդիրը կա և դրված է լուծման ընթացակարգում»,- նշեց Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: