Ջո Բայդենի վարչակազմը դիմել է Կոնգրեսին՝ հավանություն տալու Թուրքիային զենքի վաճառքի 400 մլն դոլար արժողությամբ նոր գործարքին

Լուրեր

28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես դիմել է Կոնգրեսին հավանություն տալու Թուրքիային արդիականացված սպառազինության համակարգերի, ռադարների ու այլ տեխնիկական սարքավորումների վաճառքին, որոնք կարդիականացնեն Անկարայի F-16 կործանիչները, գրում է Daily Mail-ը։

Հնարավոր այս գործարքը մեծ զարգացում է Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում և արդյունք է այն բանի, որ Թուրքիան զգալի աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային ռուսական ներխուժման պայմաններում:

ԱՄՆ պաշտոնյաները, որոնք ծանոթ են դիմումին, ասել են, որ Բայդենի վարչակազմը կարող է օգտագործել գործարքը՝ չափելու Կոնգրեսի աջակցության մակարդակը Թուրքիային 40 նոր F-16 ինքնաթիռներ վաճառելու առանձին առաջարկի համար, գրում է Wall Street Journal-ը:

Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները լարված են այն պահից, երբ Թուրքիան ՌԴ-ից գնեց C-400 ՀՕՊ համակարգեր։

Նշվում է, որ Կոնգրեսի երկու պալատների անդամները նույնպես զգուշանում են Էրդողանի հետ չափազանց ամուր հարաբերություններ հաստատելուց, քանի որ Թուրքիայում մարդու իրավունքների վիճակը մտահոգիչ է։

Ակնկալվում է, որ գործարքը շուրջ 400 մլն դոլար կարժենա և կներառի մի շարք հրթիռների, առաջադեմ ռադիոտեղորոշիչ սարքավորումների և թուրքական ռեակտիվ կործանիչների վրա տեղադրված այլ տեխնիկական վերազինման սարքերի վաճառք:

Միևնույն ժամանակ, Թուրքիային 40 F-16 ինքնաթիռների հետագա վաճառքը, հավանաբար, կհանգեցնի Վաշինգտոնի և Անկարայի ավելի սերտ հարաբերությունների զարգացմանը, ինչում շահագրգռված է Ջո Բայդենի վարչակազմը՝ ելնելով մտավախությունից, որ երկարատև սառը հարաբերությունները կարող են Էրդողանին մղել գործընկերության Ռուսաստանի և Չինաստանի հետ:

Նշվում է, որ, այնուամենայիվ, կան կոնգրեսականներ, որոնք դեմ են գործարքին։

Էմմա Չոբանյան