Մեծ Բրիտանիան և Շվեդիան անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին համաձայնագիր են ստորագրել

Լուրեր

20.11.2026 | 12:10
Լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստին // Վրաստանում սգո օր է հայտարարվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 12:00
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:59
Լեհաստանում օդային տագնապ է հայտարարվել՝ Ուկրաինային ՌԴ զանգվածային հարվածների ֆոնին
20.11.2026 | 11:50
Չափանիշներ են պետք, որ հասկանալի լինի՝ խախտումները ինչպես են ազդում քվեարկության արդյունքների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 11:38
Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել Թբիլիսիում շենքի փլուզումից հետո
20.11.2026 | 11:36
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:33
ԱԽ քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
20.11.2026 | 11:28
Եվրոպացի առաջնորդները մերժել են Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի «Յալթա 2»-ը Ուկրաինայի վերաբերյալ
20.11.2026 | 11:20
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 20-ի դրությամբ
20.11.2026 | 11:08
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին
20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
Բոլորը

Մեծ Բրիտանիան Շվեդիայի հետ համաձայնագիր է ստորագրել՝ հարձակման դեպքում անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ակնկալվում է, որ նման համաձայնագիր ստորագրվելու է նաև Ֆինլանդիայի հետ։

Ի թիվս այլ հարցերի՝ համաձայնագիրը նախատեսում է հետախուզական տվյալների փոխանակման և համատեղ զորավարժությունների անցկացման հնարավորություն։

Երկու երկրները, որոնց ղեկավարության հետ այսօր հանդիպում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, շուտով որոշում կկայացնեն ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ։ Շվեդիայի վարչապետի հետ բանակցություններից հետո Ջոնսոնը հայտարարել է «տխուր հեգնանքի մասին»։ Նրա խոսքով՝ ԵՄ երկրներն այժմ ստիպված են քննարկել, թե ինչպես ուժեղացնել պաշտպանությունը «21-րդ դարի բռնակալի դատարկ ունայնությունից»:

«Երբ Եվրոպան տոնում էր 1945 թվականի հաղթանակի օրը, հաղթանակ, որը մասամբ ապահովվեց ռուս ժողովրդի հերոսությամբ, մենք հույս ունեինք, որ մեր մայրցամաքում խաղաղությունը կպահպանվի»,- ասել է Ջոնսոնը։

Սակայն, ըստ նրա, Պուտինի «արյունալի արշավն ինքնիշխան ազգի դեմ վերջ է դրել հույսին ու ստեղծել նոր իրողություն, որին բախվել է Եվրոպան»։

Էմմա Չոբանյան