Ուկրաինան և Ռուսաստանը մարտնչում են Զմեինի կղզու համար

Լուրեր

16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
Բոլորը

Սև ծովի Զմեինի կղզու մոտ շարունակվող մարտերի ընթացքում ուկրաինական զինուժի սպառազինության մեջ առկա «Բայրաքթար»-ները հարվածել են ռուսական հակաօդային պաշտպանության և մատակարարման նավերին՝ թույլ չտալով ՌԴ-ին ուժեղացնել իր կայազորը կղզում: Այս տեղեկությունը, որն ավելի վաղ հրապարակել էր Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը, մայիսի 11-ին հաստատել է Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ամփոփագրում ընդգծվում է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը և մատակարարման նավերը վատ պաշտպանված են եղել Ղրիմի ռուսական նավատորմի նահանջից հետո՝ «Մոսկվա» հածանավի կորստի պատճառով։

Միաժամանակ․ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հայտնել է, որ եթե Ռուսաստանին հաջողվի ամրապնդել իր դիրքերը ռազմավարական թևավոր հրթիռների, հակաօդային պաշտպանության և առափնյա պաշտպանության օգնությամբ, ապա նա կարող է գերիշխել Սև ծովի հյուսիս-արևմտյան հատվածում։

Մայիսի 7-ին Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը Զմեինի կղզու մոտ ոչնչացրել են երեք դեսանտային գրոհային նավ։ Երկու օր անց՝ մայիսի 9-ին, ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ մայիսի 7-ից ուկրաինական գլխավոր շտաբը «Զելենսկու անմիջական հրահանգով՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի խորհրդականների անմիջական մասնակցությամբ» նախատեսել է «խոշոր սադրանք»՝ կղզին գրավելու համար։ Նրա խոսքով՝ մարտերի ընթացքում Կիևը կորցրել է երեք ռմբակոծիչ, մեկ կործանիչ, 10 ուղղաթիռ, երեք գրոհային նավ և 30 անօդաչու թռչող սարք։

Մայիսի 11-ին ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց Զմեինի կղզու մոտ հերթական անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։

Զմեինի կղզու տարածքում մարտերը շարունակվում են պատերազմի առաջին իսկ օրից։ Փետրվարի 24-ին ռուսական «Մոսկվա» հածանավը, որը մոտեցել է կղզուն, այնտեղ տեղակայված ուկրաինացի զինվորականներին առաջարկել է հանձնվել և ստացել անպարկեշտ պատասխան, որը լայնորեն մեջբերվում է սոցիալական ցանցերում։ Դրանից հետո հաղորդագրություն է հայտնվել, որ կղզու ուկրաինացի զինվորները գերի են ընկել։ Միաժամանակ, ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց Զմեինի կղզին ռուսական զորքերի հսկողության տակ վերցնելու մասին։

Տաթև Ֆռանգյան