«Շնորհավոր ստրուկների տոնը»․ Ստամբուլում Հեյդար Ալիևի արձանին թողած նման գրառմամբ են նշել Ալիև ավագի ծնունդը

Լուրեր

20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
Բոլորը

Ստամբուլում բավական ուշագրավ կերպով են նշել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան օրը։ Մասնավորապես, մի խումբ անձինք Ստամբուլի Սարըյեր թաղամասում Հեյդար Ալիևի այգում գտնվող նրա արձանի մոտ բողոքի ակցիա են անցկացրել, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Ստամբուլում լողափում մահացած էին գտել ադրբեջանցի երիտասարդ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Բայրամ Մամեդովին, որը հայտնի է Բաքվում Հեյդար Ալիևի արձանին քաղաքական կարգախոսներ գրելու դեպքով։

Ակտիվիստները Ստամբուլում կրկնել են Մամեդովի արարքը, որը 2016 թվականի մայիսի 10-ին Ադրբեջանում Հեյդար Ալիևի հուշարձանի վրա գրել էր՝ «Շնորհավոր ստրուկների տոնը»։ Սոցիալական ցանցերում տարածվում է բողոքի ակցիայի տեսանյութը։

Ակցիայի մասնակիցները լրատվամիջոցներին պատմել են, որ Ադրբեջանի տարածքում իր բռնապետությունը հաստատած Հեյդար Ալիևի ծննդյան օրը, որը բռնաճնշումներով էր պատասխանում իր երկրում յուրաքանչյուր ազատության շարժմանը, վախով են նշում Ադրբեջան պետության տարածքում, հատկապես՝ Բաքվում։ Ակտիվիստները նաև նշել են, որ որպես Բայրամի ընկերներ՝ նրա խոսքերը գրել են Հեյդար Ալիևի արձանի վրա՝ Մամեդովի հիշատակը վառ պահելու համար։ Նա, ըստ ակտիվիստների, ալիևյան ռեժիմի առաջին զոհը չէ և չի լինելու վերջինը, իսկ իրենք շարունակելու են պայքարել։

 

Էմմա Չոբանյան