Պուտինի և ՌԴ ղեկավարության հայտարարությունները հաշվի կառնվեն ուկրաինացիների ցեղասպանության հարցը քննարկելիս․ Amnesty International

Լուրեր

15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
Բոլորը

Ռուսաստանի ղեկավարությունը՝ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, ատելություն է զգում բոլոր ուկրաինացիների նկատմամբ։ Այս մասին ասել է Amnesty International (AI) իրավապաշտպան կազմակերպության գլխավոր քարտուղար Ագնես Կալամարը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Կան Պուտինի և Ռուսաստանի այլ ղեկավարների հայտարարություններ, մեկնաբանություններ և ելույթներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են նրանք անտեսում և ատում ուկրաինացի ժողովրդին, որտեղ նրանք խոսում են այնպես, ասես Ուկրաինան գոյություն չունի»,- ուկրաինական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Կալամարը:

Նրա խոսքով՝ այդ հայտարարությունները հաշվի կառնվեն «ուկրաինացիների ցեղասպանության հարցը քննարկելիս»։ Այս պատերազմում կիրառված բռնությունը հիմնված է Ռուսաստանի ղեկավարության կողմից ստեղծված մտածելակերպի վրա, ասում է AI գլխավոր քարտուղարը։

«Բռնությունը դառնում է գործելաոճ, նրանք փակում են աչքերը դրա վրա, երբեմն նույնիսկ փառաբանում են այն: Չկա վերահսկողություն, և դա պայմաններ է ստեղծում բռնի վարքագծի համար, սա անպատժելիության ռեժիմ է»,- ասել է Կալամարը:

Իրավապաշտպան կազմակերպության գլխավոր քարտուղարը խոստովանել է, որ չկա որևէ ապացույց, որ ռուսական զորքերի հրամանատարությունը զինվորներից պահանջել է խոշտանգումներ կիրառել և սպանել․ «Սակայն մենք ապացույցներ ունենք, որ ղեկավարությունը չի դադարեցնում այդ հանցագործությունները, ուստի դրանք նորից ու նորից կրկնվում են»։

Ըստ Ագնես Կալամարի՝ այս պատերազմում AI-ի խնդիրն է աշխարհին տեղեկացնել Ուկրաինայում ռուսական զորքերի կատարած հանցագործությունների մասշտաբների և տեսակների մասին։

«Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ այս պատերազմը միայն Ուկրաինայի, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի խնդիրը չէ, ռուսական ագրեսիան խնդիր է ողջ աշխարհի համար»,- ընդգծել է Amnesty International-ի գլխավոր քարտուղարը։

Վերջերս Կալամարը պատվիրակության կազմում մեկնել է Կիևի արվարձաններ, որտեղ տասնյակ խաղաղ բնակիչներ դարձել են ռուսական ենթադրյալ ռազմական հանցագործությունների զոհ:

Տաթև Ֆռանգյան