Պուտինը ցանկանում է Ռուսաստանում ռազմական դրություն հայտարարել և պատերազմ սկսել Մերձդնեստրում․ ԱՄՆ հետախուզության ղեկավար

Լուրեր

16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայում «անհաջող հատուկ գործողության» ֆոնին, ամենայն հավանականությամբ, ռազմական դրություն կհայտարարի Ռուսաստանի Դաշնությունում և պատերազմ կսանձազերծի Մոլդովայից օկուպացված տարածքում, հայտարարել է ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Ավրիլ Հեյնսը Սենատում ունեցած ելույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է Censor.NET-ը։

Հեյնսի խոսքով՝ Պուտինը որոշել է մարտերը ընդլայնել Ռուսաստանի կողմից վերահսկվող Մերձդնեստրի ուղղությամբ։

Միաժամանակ նա չի հստակեցրել՝ արդյոք Ռուսաստանի Դաշնությունն այժմ ներուժ ունի՞ իրականացնելու Պուտինի նման քմահաճույքը։
Բացի այդ, ամերիկյան հետախուզությանը հայտնի է դարձել, որ Ռուսաստանի առաջնորդը նաև ծրագրում է երկարատև պատերազմ վարել տարածաշրջանում՝ հուսալով, որ ԱՄՆ-ն և Եվրոպան «կկորցնեն վճռականությունը» նման ագրեսիային հակազդելու հարցում:

Հեյնսը հավելել է, որ Պուտինը կարող է Ռուսաստանում ռազմական դրություն մտցնել՝ Ուկրաինայի դեմ դիմակայությունում ուժերը մոբիլիզացնելու համար։  Այդուհանդերձ, չճանաչված Մերձդնեստրի ղեկավարները հերքում են Ուկրաինայի Գլխավոր շտաբի հաղորդագրությունն այն մասին, որ տարածաշրջանի ուժերը գտնվում են լիարժեք մարտական պատրաստության վիճակում։