Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելցի զինվորները գնդակահարել են Al Jazeera-ի լրագրողին

Լուրեր

19.05.2026 | 18:03
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը
19.05.2026 | 18:02
«Ռուսաստանը կրկին ստում է». Լատվիան պատասխանել է ռուսական հետախուզության մեղադրանքներին
19.05.2026 | 17:56
Երեկ առողջապահության նախարարը պետք է Փաշինյանին համապատասխան տեղն ուղեկցեր․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 17:52
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է զենք ու թմրանյութ
19.05.2026 | 17:35
ԱՀԿ-ն մտահոգված է Կոնգոյում Էբոլայի տարածման «մասշտաբով և արագությամբ». 131 մահվան դեպք է գրանցվել
19.05.2026 | 17:24
Օվերչուկը հայտարարել է, որ Աստանայում կքննարկվի ԵՏՄ-ում «Հայաստանի կարգավիճակի հարցը»
19.05.2026 | 17:17
ՌՊԼ․ Էդուարդ Սպերցյանը՝ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում
19.05.2026 | 17:14
Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Վեդիում է. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 17:04
Դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառման
19.05.2026 | 16:52
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ իր կապի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 16:43
ԱԱ-2026-ի մասնակցի հայտացուցակում կա միայն մեկ ֆուտբոլիստ, որը ծնվել է այդ երկրում
19.05.2026 | 16:35
Էստոնիան առաջին անգամ խոցել է երկրի օդային տարածք մտած ուկրաինական ԱԹՍ-ն
19.05.2026 | 16:26
Ընտանեկան բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիոն ծրագրի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
19.05.2026 | 16:25
Բռնել «Մորուքից»». ինչպես են ФСБ-ի, ГРУ-ի և СВР-ի գործակալները աշխատում Հայաստանում․ The Insider-ի հետաքննությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 16:22
Mango ընկերության հիմնադրի որդին ձերբակալվել է հոր սպանության կասկածանքով
Բոլորը

Իսրայելցի զինվորները Հորդանան գետի արևմտյան ափին գնդակահարել են «Al Jazeera»-ի լրագրող Շիրին Աբու Աքլեին։ Այս մասին հայտնել է հենց հեռուստաալիքը, լուրը հաստատել է նաև Պաղեստինի Առողջապահության նախարարությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

Գերատեսչությունը, մասնավորապես, հայտնել է, որ Շիրինը, որը լուսաբանում էր Ջենինում փախստականների ճամբարում բանակային շրջայցը, հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում․ ստացված վնասվածից նա մահացել է։ Հեռուստաալիքի տվյալներով՝ զինծառայողները մարտական զենք են կիրառել։

Al Jazeera-ն նշել է, որ թղթակիցը հատուկ բաճկոնով է եղել՝ «Մամուլ» մակագրությամբ, երբ կրակոցների տակ է հայտնվել։ Հայտնի է, որ վիրավորվել է նաև մեկ այլ լրագրող՝ Ալի ալ-Սամուդին։ Նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն։

Տաթև Ֆռանգյան