Անկարան խորացնում է ռազմական համագործակցությունը ՀԱՊԿ անդամների հետ․ հանդիպել են Թուրքիայի և Ղազախստանի ՊՆ ղեկավարները

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Թուրքիան շարունակում է զարգացնել և խորացնել ռազմական համագործակցությունը ՀԱՊԿ անդամ պետությունների հետ։ Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարներից հետո հիմա էլ Թուրքիա է ժամանել Ղազախստանի պաշտպանության նախարար Ռուսլան Ժակսիլիկովը, որին այսօր ընդունել է Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը։
«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Աքարն ու Ժակսիլիկովը քննարկել են «երկու եղբայրական պետությունների միջև պաշտպանական համագործակցության խորացման ուղիները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր»։

Աքարն ընդգծել է Թուրքիայի և Ղազախստանի ժողովուրդներին կապող պատմական կապերի առկայությունը։ Նա երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կարևոր հանգրվան է անվանել կապերի ընդլայնման համար։ Աքարը նաև ընդգծել է թուրք-ղազախական պաշտպանական կապերի ընդլայնման կարևորությունը, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների և պաշտպանական արդյունաբերության ոլորտում։

Հավելենք, որ այսօր առաջին անգամ երկօրյա պաշտոնական այցով Թուրքիա է ժամանել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Դեռ նախորդ ամիս Թուրքիա էր այցելել ՀԱՊԿ մեկ այլ անդամ Տաջիկստանի պաշտպանության նախարարը։ Անկարայում Թուրքիայի և Տաջիկստանի ՊՆ ղեկավարները ստորագրել են պաշտպանական համագործակցության շրջանակային համաձայնագիր։ Բացի այդ, Թուրքիան «Բայրաքթար» անօդաչուներ է մատակարարում Ղազախստանին, Տաջիկստանին և Ղրղզստանին։

Հավելենք, որ Հայաստանի հետ միասին ՀԱՊԿ անդամ երկրներն են՝ ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։

Էմմա Չոբանյան