ԱՄՆ-ն հիմա Քոչարյանի ունեցվածքով է զբաղվում՝ բացահայտելու են․ Գագիկ Խաչատրյանի բռնագանձվող առանձնատունը վերջինը չէ․ Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ

-Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժերը՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները և նրանց կողմնակիցները 16 օր շարունակ Երևանի փողոցներում են: Ինչպիսի՞ քաղաքական իրավիճակ է այսօր Հայաստանում, համեմատելի՞ է, արդյոք, 2018 թվականի հետ, երբ փողոցի ճնշմամբ հասունացել էր իշխանափոխությունը: Կարելի՞ է այսօր բացառել իշխանություն փոխելու սցենարը:

-2018-ի հետ չենք կարող համեմատել, որովհետև այն ժամանակ շարժման թիրախը ժողովրդի ազատ ընտրությունն էր, սուվերենը և Հայաստանի սուբյեկտայնությունը, իսկ այս շարժումը հավասարապես պայքարում է նաև ՀՀ ընտրողի դեմ, այսինքն՝ Հայաստանում ընտրողն այլևս իրավունք չպիտի ունենա, որովհետև անընդունակ է որակյալ ընտրություն կատարել. սա է այս շարժման ընդհանուր տրամաբանությունը: Եվ այս իրավիճակից ելքը, նրանց նկարագրությամբ, ժամանակավոր կառավարության ձևավորումն է և դրանից հետո ընտրությունների անցկացումը, ամենակարևորը՝ այդ ընտրություններում գործող իշխանությունը չպետք է մասնակցի: Սա առնվազն պատերազմից հետո իրենց պայքարի հիմքում դրած կարևոր նպատակն է, որն ունի արտաքին և ներքին պատվիրատուներ, որոնք ցանկանում են Հայաստանը վերջնականապես՝ դե յուրե և դե ֆակտո դարձնել պետականազուրկ միավոր: Եթե այսօր Հայաստանն ի վիճակի է գործընկերների հետ խոսել և իր անվտանգային առաջնային կարևորության մարտահրավերները քննարկել, դա բացառապես պայմանավորված է իր ժողովրդավարական իմիջով: Այս զանգվածը մի խնդիր ունի՝ Հայաստանը ջախջախել և թույլ չտալ, որ գտնի իր սուբյեկտայնությունն ու կարողանա իր կշիռն ավելացնել, բանակցություններում ավելի շահեկան դիրք ձեռք բերել:

Ինչ վերաբերում է նրան՝ իշխանափոխության հնարավորություն կա, թե՝ ոչ, հաշվի առնելով, որ հանրահավաքները սակավամարդ են դառնում և դրան զուգահեռ ավելի անհանդուրժող է դառնում հռետորաբանությունը, վստահաբար գործի կդրվի «պլան բ»-ն։ Կարելի է ենթադրել, որ միջոցների մեջ խտրություն չդնող այս ուժը, որը 1998-ին Քոչարյանի իշխանավարության առաջին իսկ օրից իշխանության մաս է կազմել, երբ եղել է Հոկտեմբերի 27, երբ ընդդիմություն են ճնշել փողոցում 2004 թվականի ապրիլի 12-ին, 2003-ի ռեպրեսիաների, ինչպես նաև Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, այսինքն՝ այս քաղաքական ուժն առնվազն մասնակցել է որոշումներ կայացնելուն, եթե ուղիղ մասնակից չի եղել այդ սպանություններին․․․ Ես էլ կարող եմ անձնապես վկայել, որ 2019-ին Նաիրի Հունանյանին եմ հանդիպել, նա հիշատակում էր նրանց անունները, ում հետ հարաբերվել է դեպքից 6, 7, 8 ամիս առաջ, և իրեն ոգեշնչել են, որ Կարեն Դեմիրճյանին և Վազգեն Սարգսյանին ոչնչացնելով՝ հայ ժողովրդին փրկություն կբերես, և այդ մարդիկ այսօր Ֆրանսիայի հրապարակում են ու անհանդուրժող հռետորաբանությամբ խոսում են գործող իշխանությանը չեզոքացնելու, Նիկոլ Փաշինյանին հեռացնելու եղանակների ու միջոցների մեջ խտրականություն չդնելու մասին:

–Պարո՛ն Բաբաջանյան, Դուք նշեցիք արտաքին պատվիրատուների և ընդդիմության ագրեսիվ վարքագծի մասին։ Արդյո՞ք այս մարդիկ իսկապես նպատակադրված չեն փրկելու Արցախը. սա զուտ ներհայաստանյան օրակարգ չէ՞:

-Ռոբերտ Քոչարյանը երբևէ հրաժարվե՞լ է Քի Ուեսթի իր ազգակործան որոշումից, ներողություն խնդրե՞լ է հայ ժողովրդից, որ Քի Ուեսթում համաձայնություն է տվել մի փաստաթղթի վերաբերյալ, ըստ որի՝ Հայաստանը հիմնավորապես զրկվում է սուբյեկտայնությունից, ընդհանրապես ապագայից, հարատևությունից: Այդ փաստաթղթով Մեղրին պետք է հանձնվեր Ադրբեջանին, և դրա դիմաց մենք պետք է ստանայինք Արցախը, դրանով վերջ էր դրվում հայոց պետականությանը: Երբևէ լսե՞լ եք, որ Ռոբերտ Քոչարյանը հրաժարված լինի որպես գործոն Հայաստանը Միութենական պետության մաս կազմելու հեռանկարի վերաբերյալ իր համոզումից: Այս մարդն է առաջնորդում այսօրվա շարժումը, նրանց հայտարարություններին ու գործողություններին նայեք, նրանք վաղուց Արցախը հանձնել են Արբեջանին ու Հայաստանում իշխանություն են ստանձնել, և հիմա այդ իշխանությունը վերստանձնելու խնդիր են լուծում: Արցախն ընդամենը պատրվակ է, և Արցախի այսօրվա կարգավիճակն ընդհանրապես կապ չունի Հայաստանի հետ, Հայաստանը որևէ քաղաքական ներգործության մեխանիզմ, ազդեցություն չունի Արցախի վրա, այնտեղ բացառապես ռուս-ադրբեջանական շրջանակ է գործում: Եվ Հայաստանում Արցախի դրոշ փակցնելով՝ նրանք այստեղ Ռուսաստանի դրոշն են փակցնում: Եվ ավելի արատավոր բան ասեմ. Արցախում խորհրդային դրոշը ծածանելով, այդ ակցիան անելով՝ Արևմուտքի ընկալումներն են փոխվում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ:

-Ինչին դեմ չէ Արցախի ղեկավարությունը, դա էլ շեշտենք:

-Այսօր տեղեկացա՝ ձեր լրատվամիջոցը պարզել է, որ այդ ակցիան կազմակերպվել է Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից, ավելին՝ Ստեփանակերտի քաղաքապետն էլ է մասնակցել այդ ակցիային: Պատկերացնո՞ւմ եք՝ մենք ինչ մարտահրավերների առաջ ենք դնում Հայաստանը, Արցախը փրկելուց առաջ մտածե՞լ ենք, որ Հայաստանում լրջագույն անելիքներ կան, Հայաստանը նախ ոտքի վրա պահելու խնդիր ունենք: Շուշիում երգելու ցանկությունից առաջ Հայաստանը պետք է կարգի բերենք, որ Շուշին հետ բերելու հնարավորություն ստանալու մասին կարողանանք մտածել: Կարծում եմ՝ շատ վտանգավոր գործընթացներ են, որոնք մի քանի կարևոր նպատակներ ունեն, դրանցից ամենավտանգավոր շերտն ուղիղ հրահրումն է Ադրբեջանին և Թուրքիային՝ ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան