Գերմանիան և Կատարը չեն կարողանում համաձայնության գալ հեղուկ գազի մատակարարման պայմանների շուրջ

Լուրեր

16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիան և Կատարը դժվարությունների են բախվում հեղուկացված բնական գազի երկարաժամկետ մատակարարումների շուրջ բանակցություններում՝ մի շարք հիմնական պայմանների շուրջ տարաձայնությունների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով երեք իրազեկ աղբյուրների, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:

Գործակալության տվյալներով՝ Գերմանիան, որը մտադիր է մինչև 2040 թվականը 88 տոկոսով նվազեցնել ածխաթթու գազի արտանետումները, չի ցանկանում համաձայնել Կատարի՝ առնվազն 20 տարով պայմանագրեր կնքելու պահանջներին։

Միաժամանակ, Կատարը համաձայն չէ Գերմանիայի, ինչպես նաև ամբողջ Եվրամիության ցանկության հետ, որպեսզի կարողանան ստացած հեղուկ գազը տեղափոխել այլ երկրներ։

Գերմանիան տարեկան սպառում է մոտ 100 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Այս ծավալի մոտավորապես 55 տոկոսը գալիս է Ռուսաստանից, մնացածը՝ Նիդեռլանդներից, Նորվեգիայից և մի շարք այլ երկրներից։ Գերմանիան աջակցել է հեղուկացված գազի երկու տերմինալների կառուցմանը և վարձակալել է չորս լողացող պահեստավորման ու վերագազիֆիկացման տանկեր:

Տաթև Ֆռանգյան