Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնեցրել են սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովի կազմը

Լուրեր

28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
Բոլորը

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել սահմանների դելիմիտացիայի կազմի մասին առաջարկները։ Տեղական լրատվականների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Ապրիլի 6-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածություններից մեկը սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովի ստեղծումն էր։ Հանձնաժողովի առաջին հանդիպումը նախատեսվում էր անցկացնել ապրիլի վերջին։ Դրանից հետո ես երկու հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի հետ։ Հեռախոսազրույցների ընթացքում մենք առաջարկություններ են արել հանձնաժողովի կազմի վերաբերյալ»,- ասել է Բայրամովը։

Նա նշել է, որ հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մի շարք առանձնահատկություններն և տարբերությունները՝ համեմատած հարևան մյուս երկրների հետ, ադրբեջանական կողմի առաջարկն էր, որ հանձնաժողովը կազմակերպվի այլ ձևաչափով։

«Ադրբեջանական կողմի առաջարկը կայանում է նրանում, որ Ադրբեջանի կողմից հանձնաժողովը ղեկավարող անձը պետք է լինի փոխվարչապետի մակարդակով։ Եվ Հայաստանի ԱԳ նախարարի հետ իմ առաջին հեռախոսազրույցում նա ըմբռնումով մոտեցավ ու ասաց, որ քննարկումների համար հայկական կողմին անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ։ Ավելի ուշ այդ առաջարկն ընդունվեց։ Կողմերը համաձայնեցրել են հանձնաժողովի կազմը։ Սակայն առաջին նիստը դեռ տեղի չի ունեցել։ Ադրբեջանական կողմը պատրաստ է եղել անցկացնել այդ հանդիպումն ապրիլին, և մենք պատրաստ ենք նորից անցկացնել»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Էմմա Չոբանյան