Գեղամ Մանուկյանը` որդու մասնակցությամբ միջադեպի և ձերբակալության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

«Քննչկական կոմիտեն կիսատ տեղեկատվություն է տարածել, իսկ միջադեպը կազմակերպված էր իշխանությունների կողմից»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով որդու մասնակցությամբ միջադեպին:

Նշենք, որ մայիսի 8-ին Գյումրիում տարեցների և «Դիմադրություն» շարժման երիտասարդ անդամների միջև բախում էր տեղի ունեցել։ Հայտնի դարձավ, որ դեպքով կան ձերբակալվածներ, որոնց թվում նաև Գեղամ Մանուկյանի որդին` Տարոնը։

«ՔԿ-ն ինֆորմացիան կիսատ է տալիս։ Երեկվա տեսանյութից հետո Արծվիկ Մինասյանը ՔԿ նախագահին տեղեկացրել է, որ ծեծկռտուքին մասնակցած երիտասարդներից մի քանիսն այսօր առավոտյան կներկայանան նախաքննական մարմին և այսօր վաղ առավոտյան մեր գործընկեր Թադևոս Ավետիսյանի ուղեկցությամբ մեկնել են Գյումրի, ներկայացել նախաքննական մարմնին։ Չնայած դրան, այսօր վաղ առավոտյան դիմակավորված, անհասկանալի հանդերձանքով անձանց հետ ոստիկանները ժամանել են մի քանի բնակարան, այդ թվում` մեր։ Տեղեկացրել եմ, որ որդիս տանը չէ և ներկայանալու է նախաքննական մարմնին»,-ասաց Մանուկյանը։

Մանուկյանի խոսքով՝ այդ միջադեպը իշխանության կողմից կազմակերպված էր։

«Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը շատ լավ գիտի, թե ինչպես է դա կազմակերպել։ Դուք տեսանյութը տեսել եք կիսատ, երիտասարդների ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել, հավկիթներով են հարվածել, այն հայհոյանքները, որ տալիս էր նույն այդ պապիկը, գյումրեցին դրանց ասում է լաբարոշ»,- նշեց Մանուկյանը՝ հավելելով, որ այնքան ագրեսիվ էին այդ տարեց մարդիկ, որ ոստիկանները չէին կարողանում նրանց մայթի վրա պահել։

Մանուկյանը վստահ է, որ իշխանության «պապիկ» օպերացիան ոստիկանները շատ արագ կբացահայտեն։

Նշենք, որ մայիսի 8-ին ընդդիմության կողմից կազմակերպած ավտոերթի ընթացքում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների և հիշյալ ավտոերթի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն: Պարզվել է, որ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Մանրամասները՝ տեսանյութում: