Զապորոժիեի ուղղությամբ ՌԴ-ն պատրաստվում է վերսկսել գրոհային գործողությունները

Լուրեր

20.11.2026 | 11:33
ԱԽ քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
20.11.2026 | 11:28
Եվրոպացի առաջնորդները մերժել են Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի «Յալթա 2»-ը Ուկրաինայի վերաբերյալ
20.11.2026 | 11:20
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 20-ի դրությամբ
20.11.2026 | 11:08
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին
20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
Բոլորը

Զապորոժիեի ուղղությամբ ՌԴ-ն պատրաստվում է վերսկսել գրոհային գործողությունները, սակայն վերջին մեկ օրվա ընթացքում ակտիվ ռազմական գործողություններ չեն իրականացվել։ Այս մասին հաղորդվում է Զապորոժիեի մարզային պետական վարչակազմի՝ Telegram-ում հրապարակված ամփոփագրում, գրում է ՈւՆԻԱՆ-ը։

Գուլյաիպոլում վերջին մեկ օրվա ընթացքում հակառակորդի գնդակոծության հետևանքով այրվել է բնակելի շենքի տանիքը, տնտեսական շենքն ու ևս մեկ չօգտագործվող տարածք։ Բացի այդ, Օրեխովոյում բնակելի շենք է բռնկվել։

Ռազմական գործողությունների հետևանքով վնասված բնակելի շենքերի թիվն անընդհատ ավելանում է։ Տեղեկությունների համաձայն՝ մարզում ամբողջությամբ ավերվել կամ մասամբ վնասվել է 819 տնտեսություն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զապորոժիեի շրջանի օկուպացված տարածքներում ռուսները զտում են բնակիչներին։ Նրանք ստիպում են ձեռնարկատերերին վերագրանցվել, իսկ տեղի բնակիչներից խլում են տեղական հեռախոսային քարտերը՝ կապ ունենալու համար։

Տաթև Ֆռանգյան