Վերականգնումից հետո Դիլիջանում վերաբացվեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Հաղթանակի ու խաղաղության տոնի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ ամյակի առթիվ Դիլիջան քաղաքում այսօր տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի վերաբացման արարողությունը: Հուշահամալիրի տարածքում տեղադրված է նաև Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-աղբյուրը. տեղեկացնում են IDeA հիմնադրամից:

Հուշահամալիրի վերականգնման և շրջակայքի բարեկարգման աշխատանքներն իրականացվել են «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի կողմից՝ անհատ բարերարների, կազմակերպությունների աջակցությամբ և Դիլիջանի համայնքապետարանի ու բնակիչների համատեղ ջանքերով։ Աշխատանքներին աջակցել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչությունը:

Աշխատանքները մեկնարկել են երկու ամիս առաջ, որի ընթացքում ամբողջությամբ վերականգնվել են համալիրի հուշարձանները, իրականացվել են հարակից տարածքների աղբահանության, կանաչապատման և լուսավորության աշխատանքներ։

Հուշահամալիրի վերաբացման արարողությանը ներկա էին տեղական իշխանությունների և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Դիլիջան համայնքի բնակիչներ։

««Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը և նրա հիմնադիր Ռուբեն Վարդանյանը նախաձեռնեցին հուշահամալիրի վերականգնումը, որպեսզի դիլիջանցիները և քաղաքի հյուրերը կարողանան այս օրը մեր հերոսների հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցել բարեկարգված հուշահամալիրում: Մենք կարծում ենք, որ հերոսների հիշատակի նկատմամբ մեր հարգանքը դրսևորվում է նաև նրանց նվիրված հուշարձանների նկատմամբ մեր վերաբերմունքով ու հոգածությամբ։ Ժամանակին այս համալիրն ու հարակից տարածքը դիլիջանցիների սիրված վայրերից են եղել, և հուսով ենք, բարեկարգումից հետո այն կշարունակի այդպիսին մնալ նրանց համար»,- ասաց TUF հիմնադրամի տնօրեն Մարիետա Մաթևոսյանը:

«Դիլիջանցիների համար շատ կարևոր է հուշարձանների պահպանումը. այստեղ մենք ունենք և՛ Հայոց ցեղասպանության, և՛ Հայրենական պատերազմի, և՛ Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ։ Ողջունելի է TUF հիմնադրամի և անհատ բարերարների կողմից ցուցաբերած աջակցությունն ու նախաձեռնողականությունը հուշարձանների պահպանման և վերականգման գործում։ Դիլիջանի համայնքապետարանը միշտ պատրաստակամ է համագործակցության համար»,-նշեց Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը։

Արարողությունից հետո մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ և Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին։ Միջոցառման ավարտին հյուրերը նաև ծառեր տնկեցին հուշարձանի հարակից՝ նորաստեղծ «Հաղթողների ծառուղում»։