Շատերը տեղյակ չէին, որ պետք է ներկայացնեն իրական շահառուներին․ վարույթներ և նախազգուշացումներ կան․ Հռիփսիմե Իսկանդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.12.2025 | 15:29
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
06.12.2025 | 15:08
Մահացել է վիրաբույժ Արտավազդ Սահակյանը
06.12.2025 | 14:53
Հրանտ-Լեոն Ռանոսը տևական ընդմիջումից հետո խաղացել է Բունդեսլիգայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 14:41
Հայաստանի դեսպանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում
06.12.2025 | 14:15
Ժաննա Անդրեասյանը Լեհաստան կգործուղվի
06.12.2025 | 13:49
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերում
06.12.2025 | 13:22
Գուգարաց թեմի քահանաները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ կաթողիկոսի
06.12.2025 | 13:05
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է The AI Economy and the Future of Work պանելային քննարկմանը
06.12.2025 | 12:53
Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել
06.12.2025 | 12:34
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 12:20
Բացի մեր թեմի հոգևորականներից, եթե որևէ մեկը Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է․ Շիրակի թեմի հայտարարությունը
06.12.2025 | 12:16
Ամերիկյան ինդեքսներն աճել են
06.12.2025 | 11:55
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ
06.12.2025 | 11:33
Գերմանիայի դպրոցականները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ զինվորական պարտադիր ծառայության
06.12.2025 | 11:07
Նավթի գներն աճել են
Բոլորը

Հայաստանում իրական շահառուների հայտարարագրման համակարգին կազմակերպությունները միանում են փուլ առ փուլ։ Այս թեմայով Factor TV-ի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի համատեղ ծրագրի շրջանակում զրուցել ենք ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գլխավոր մասնագետ Հռիփսիմե Իսկանդարյանի հետ։

Տիկի՛ն Իսկանդարյան, կազմակերպությունները փուլ առ փուլ միանում են համակարգին։ Այս պահին կազմակերպությունների ո՞ր խմբերն են միացել հայտարարագրմանը, և որո՞նք են դեռ միանալու։

-Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերը ներկայացնում են փուլերով։ Առաջին փուլով ներկայացրել են ՀՀ-ում գրանցված ընդերքօգտագործողները, մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունները՝ 2019 թվականից։ Երկրորդ փուլում ընդգրկվել են հանրային ծառայությունները կարգավորող ոլորտներում տնտեսվարող իրավաբանական անձինք և մեդիա, տեսալսողական ծառայություններ իրականացնող ընկերությունները։ Երկրորդ փուլը՝ պարտականությունը ծագում էր 2021 թվականի սեպտեմբերի 1-ից։

Երրորդ փուլով՝ 2022 թվականի հունվարի 1-ից, իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը ծագում է ՀՀ-ում գրանցված բոլոր իրավաբանական անձանց համար՝ բացառությամբ այն ՍՊԸ-ների, որոնց մասնակիցները ֆիզիկական անձինք են և ոչ առևտրային կազմակերպություններ։ 2023 թվականի հունվարի 1-ից արդեն բոլոր իրավաբանական անձանց համար իրական շահառուների հայտարարագրման ներկայացումը պարտադիր կդառնա։

Եթե մինչ այս եղածն ամփոփենք, կստացվի՝ սկզբում միացել են հանքարդյունաբերողները, հետո՝ գազամատակարարման, ջրամատակարարման և էներգետիկայի ոլորտի կազմակերպությունները, հետո՝ լրատվամիջոցները։ Սրանք առանձին խմբեր էին։ Հիմա արդեն բոլորն են միանում։

-Այո՛, հիմա արդեն բոլորն են՝ բացառությամբ այն ՍՊԸ-ների, որոնց մասնակիցները ֆիզիկական անձինք են, որովհետև մենք ունենք ՍՊԸ-ներ, որոնց մասնակիցները իրավաբանական անձինք են, և վերջինների համար իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը 2022 թվականի հունվարի 1-ից է։

Ժամկետներ կային։ Արդյո՞ք բոլորը հասցրին ժամկետների մեջ տեղավորվել։

-Իհարկե, ժամկետները լրացել են, բայց ժամկետներից հետո էլ են ներկայացվել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրեր։ Մինչև հիմա էլ ներկայացվում են հայտարարագրեր։ Ժամկետները լրանալուց հետո պետռեգիստրի գործակալությունը չներկայացրած իրավաբանական անձանց նկատմամբ սկսել է վարչական վարույթների հարուցման գործընթացը։

Մինչև վարույթները կա՞ն զգուշացման, նախազգուշացման փուլեր։

-Այս փուլում մենք վարչական վարույթներ ենք սկսել հարուցել այն ընկերությունների նկատմամբ, որոնք իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերը չեն ներկայացրել։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը սահմանում է նախազգուշացում կամ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի կամ 100-ապատիկի չափով։

Երբ հարուցել ենք վարչական վարույթները, շատ ընկերություններ տեղեկացված չէին, որ իրենք պետք է ներկայացնեն իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։ Վարույթների հետ կապված ծանուցագրերը ստանալուց հետո անմիջապես լրացրել են, և այդ հիմքով վարույթները կարճվել են։

Այսինքն՝ չարամտություն չկար, ուղղակի տեղյակ չէին։

-Այո՛, ուղղակի իրազեկված չեն եղել։ Իսկ այն ընկերությունները, որոնք ստացել են վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ որոշումը՝ ծանուցագրով, և չեն ներկայացրել, այդ ընկերությունների նկատմամբ, որպես վարչական տույժ, կիրառվել է նախազգուշացում։

Այս փուլում խոսք կա՞ տուգանքների մասին։

-Դեռևս ոչ, որովհետև մենք ուղղակի չներկայացնելու հիմքով հարուցել ենք վարչական վարույթ, և նախազգուշացումներ ենք ներկայացրել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան

 

This TV Program was produced in cooperation with the Freedom of Information Center with support from the Center for International Private Enterprise (CIPE). The views and opinions expressed in the program do not necessarily reflect the views of CIPE.

Հեռուստահաղորդումը պատրաստվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համագործակցությամբ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ։ Ծրագրում արտահայտված տեսակետներն ու կարծիքները պարտադիր չէ, որ արտահայտեն CIPE-ի տեսակետները։