Իմ վարչապետ ընտրվելուց հետո կձեռնարկեմ երկխոսության գործընթաց ԱԺ բոլոր քաղաքական ուժերի հետ. Փաշինյանը՝ Ալիկ Սարգսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ազգային ժողովի հատուկ նիստը շարունակվում է: Նիստի ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ եթե վարչապետ չընտրվի, ապա պայքարի ի՞նչ ձև է ընտրելու, և արդյոք չկա տարբերակ որևէ կերպ երկխոսության գնալու:

«Հանրապետականն այլևս չունի իշխանություն և չի ունենա, խնդիրն այն չէ, դուք ինձ ընտրո՞ւմ եք վարչապետ, թե՞ չեք ընտրում վարչապետ, թե՞ այս քաղաքական ճգնաժամը պետք է լուծվի առանց ձեզ: Ինչ վերաբերում է մեր պայքարին, ապա այն առաջին օրից եղել է բաց ձեռքերի և ոչ բռնի քաղաքական պայքար և չեմ պատկերացնում իրադարձությունների որևէ սցենար, որը մեզ դուրս կբերի այդ տրամաբանությունից: Մենք մերժել ենք բռնությունը և անգամ հակաբռնությունը»,- ի պատասխան՝ ասաց Փաշինյանը:

Վարչապետի թեկնածուն կոչ արեց ՀՀԿ-ական պատգամավորին ընթերցել Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը:

Մանրամասները՝ տեսանյութում: