Արտակ Բեգլարյանը մասնակցել է «Արցախ ՍՏԵՄ էքսպո» կրթական-տեխնոլոգիական միջոցառմանը

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մայիսի 8-ին Մարտակերտ քաղաքում մասնակցել է «Արցախ ՍՏԵՄ էքսպո» (Artsakh STEM Expo) կրթական-տեխնոլոգիական միջոցառմանը, որը կազմակերպվել է «Արցախի երիտասարդ մտքեր» կազմակերպության նախաձեռնությամբ և ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ:

Ինչպես տեղեկացնում են Արցախի կառավարության մամուլի ծառայությունից, միջոցառումը նպատակ ուներ դպրոցականների և երիտասարդների մոտ բարձրացնել բնագիտական, տեխնոլոգիական, ինժիներիայի և մաթեմատիկայի նկատմամբ հետաքրքրվածության մակարդակը, կապ ստեղծել կրթության բնագավառի և աշխատաշուկայի միջև:

Պետական նախարարը ողջունել է միջոցառման մասնակիցներին ու գաղափարակիցներին՝ ընդգծելով պետական քաղաքականության հաստատուն շարունակականությունը բնական գիտությունների ու նորարար տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրությունների աճին խթանելու ուղղությամբ: Արտակ Բեգլարյանը ներկա է գտնվել գիտական, տեխնոլոգիական, ինժեներական գաղափարների մրցույթներին, դասընթացներին ու պլենար քննարկումներին, շփվել միջոցառման մի խումբ մասնակիցների հետ: Նա շեշտադրել է, որ Մայիսյան եռատոնին ընդառաջ կազմակերպվող ապագային միտված այսպիսի միջոցառումը ցույց է տալիս Արցախի երկարաժամկետ զարգացման կառավարության տեսլականը՝ հիմնված կրթության ու գիտության վրա:

«Արցախ ՍՏԵՄ էքսպո»-ն հանրապետությունում անցկացվում է առաջին անգամ՝ Արցախից ու ՀՀ տարբեր բնակավայրերից 400 դպրոցականների ու երիտասարդների ընդգրկմամբ: