Գագիկ Խաչատրյանը պատրաստվում է վիճարկել առանձնատան բռնագանձման հայցը

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հայտաքրարություն է տարածռլ՝ անդրադառնալով ԱՄՆ-ում Խաչատրյաններին պատկանող հսկայական առանձնատան բռնագանձման գործընթացին։

«Ս.թ. մայիսի 5-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Կենտրոնական շրջանի դատարանում հայցադիմում է ներկայացվել ԱՄՆ Լոս Անջելեսի Հոմբի Հիլզ թաղամասում Խաչատրյաններին պատկանող կոմերցիոն նշանակության անշարժ գույքի բռնագանձման պահանջով:

Խաչատրյանների փաստաբանական խումբը այս գործընթացը որակել է որպես բիզնեսմենների ազատ տնտեսական գործունեության խոչընդոտման հերթական դեպք, որն իրականացվում է առանց այն հաստատող որևէ հիմնավոր ապացույցի։ Խումբը հայտնել է, որ առկա են բոլոր իրավական հիմքերը հայցադիմումի օրինականությունը վիճարկելու օրենքով սահմանված բոլոր ատյաններում, ինչի ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվում են միջոցներ»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ-ի իրավապահները Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդիներին՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններին պատկանող հսկայական առանձնատան բռնագանձման գործընթաց են սկսել:

Շքեղ առանձնատան արժեքը 63,5 մլն դոլար է․ Խաչատրյանները հենց այս գնով են այն վաճառքի հանել՝ այն դեպքում, երբ, ամերիկյան պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, տունը 2011 թվականին գնել են 14,4 միլիոն դոլարով։