Ռուսաստանում անտառային հրդեհներ են մոլեգնում

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ռուսաստանի 85 տարածաշրջաններից 77-ում անտառային հրդեհներ են մոլեգնում, 46-ում իշխանությունները հատուկ հակահրդեհային ռեժիմ են սահմանել: Ինչպես փոխանցում է DW-ն, այս մասին մայիսի 7-ին հայտնել է «МИР 24» հեռուստաալիքը։

ՏԱՍՍ գործակալության տվյալներով ՝ առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Կրասնոյարսկի երկրամասում։

Ինչպես հայտնել են ՌԴ ԱԻՆ-ում, հրդեհվել է ավելի քան 16 բնակավայրերի շուրջ 200 շինություն, այդ թվում՝ մանկապարտեզ: Եղանակով պայմանավորված՝ հրդեհների մարումը բարդանում է. ուժեղ քամին արագացնում է հրդեհների տարածումը և խոչընդոտում դրանց վերացմանը:

Շարիփովյան շրջանում հրդեհների հետևանքով հինգ մարդ է զոհվել։ Ըստ արտակարգ ծառայությունների տեղեկատվության՝ զոհերի թվում երկու երեխա կա։

Կուրգանի մարզում ստիպված է եղել լքել իրենց տները մոտ 500 մարդ, ևս 1000 բնակիչներ կարող են տարհանվել: Բնական հրդեհները ընդհուպ մոտեցել են մի քանի բնակավայրերին և այգեգործական ընկերակցություններին։ Վերջին մեկ օրում մարվել է 157 հրդեհ։