Ընդդիմության կողմից ճանապարհը փակելու ընթացքում վիրավորանք հասցնելու և ծեծի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել ծանր վիրավորանք հասցնելու և ծեծի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով, Զոլաքար բնակավայրի վարչական ղեկավարի կողմից հաղորդում է ստացվել՝ 2022թ. մայիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Երանոս գյուղի մոտ իր համագյուղացու և վերջինիս եղբոր հետ վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ:

Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես, մայիսի 5-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Մարտունի-Սևան ավտոճանապարհի Երանոս բնակավայրի հատվածում մի խումբ քաղաքացիներ անհնազանդության ակցիա իրականացնելու նպատակով փակել են ավտոճանապարհը:

Այդ ժամանակ ճանապարհ բացելու պահանջով՝ վիճաբանություն է առաջացել հարազատներին դիմավորելու նպատակով այդ պահին Երևան մեկնող՝ Զոլաքար բնակավայրի վարչական ղեկավարի և համագյուղացու միջև, որն ուղեկցվել է ծայրահեղ անպարկեշտ վիրավորանքներով ու հայհոյանքներով:

Վեճին միջամտել է նաև հիշյալ համագյուղացու եղբայրը, ով գլխով հարվածել է վարչական ղեկավարի դեմքին՝ պատճառելով «քթոսկրի սալջարդ»:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 137.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն և ընդունել վարույթ:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են ահնրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: