Թուրքիան ոչնչացրեց ԵՄ-ին անդամակցելու հույսերը՝ Էրդողանի քննադատին ցմահ ազատազրկելով․ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Քավալայի գործով

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Թուրքիան միտումնավոր ոչնչացրել է ԵՄ-ին անդամակցելու իր հնարավորությունները՝ բանտարկելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատ Օսման Քավալային։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանը, գրում AFP-ն, որին վկայակոչում է TurkishMinute-ը։

Նշվում է, որ Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդունել են բանաձև, որը խստորեն դատապարտում է իրավապաշտպան Քավալային ցմահ ազատազրկման դատապարտելու՝ դատարանի որոշումը։

«Թուրքիայի ներկայիս կառավարությունը միտումնավոր ոչնչացրել է ԵՄ-ի անդամակցության գործընթացի վերաբացման կամ ներկա պայմաններում նոր գլուխներ բացելու և բացերը փակելու հույսերը»,- ասվում է բանաձևում:

Նշվում է, որ Քավալայի ազատազրկումն «անարդար է, անօրինական և ապօրինի», և նա պետք է անհապաղ ազատ արձակվի։ ԵՄ միջազգային գործընկերության հարցերով հանձնակատար Ջութթա Ուրփիլաինենն ասել է Եվրախորհրդարանին, որ այս դատավճիռը «վախեցնող նախազգուշացում է Թուրքիայում քաղաքացիական հասարակության տարածքի կրճատման համար»։

ԵՄ-ին անդամակցության բանակցությունները վերսկսելու՝ Թուրքիայի հայտը փակուղի է մտել, քանի որ Բրյուսելի և Անկարայի միջև սուր լարվածություն է բռնկվում բազմաթիվ հարցերի շուրջ, ներառյալ՝ վերջին տարիներին Էրդողանի կառավարման օրոք ուժեղացված բռնաճնշումների պատճառով։

Էմմա Չոբանյան