ՌԴ-ն է փողոց հանել ընդդիմությանը՝ Փաշինյանին ճնշելու, և ստորագրել տալու Միութենական պետության թուղթը․ չի՛ ստացվելու. Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ

-Պարո՛ն Սարգսյան, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ այս ներքաղաքական ցնցումները թուլացնում են Հայաստանի դիրքերն արտաքին ճակատում, այս դժվար բանակցություններում, և առաջին նախագահին հասկանալի չէ ընդդիմության նպատակը։ «Կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը։ Ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է, նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչ փաթաթվելու է Հայաստանի վզին»,- կարծում է նա։ Դուք համամի՞տ եք, նաև՝ ի՞նչ նկատի ունի առաջին նախագահը։

-Առաջին նախագահի մոտեցումներն այնքան հստակ են, որ, իմ կարծիքով,  մեկնաբանություններ չեն պահանջում։ Իր՝ լեզվաբան լինելու հանգամանքն ու լեզվամտածելակերպը միշտ նախանձելի են եղել ինձ համար։ Դրա համար ինձ իրավունք չեմ վերապահի, որ ասում է՝ թեկուզ․․․ ու անուն է նշում․․․ այստեղ ենթատեքստեր տեսնելու առումով։ Ես դրական եմ վերաբերվում բոլոր այն մոտեցումներին, որոնք համախմբման կոչ են անում, որտեղ նման կոչ կա։ Այստեղ ինձ համար զարմանալին ուրիշ բան է՝ ինչո՞ւ է առաջին նախագահն իրեն դուրս դնում այդ ենթատեքստից։ Նրա հայտարարության մեջ առաջին բանը, որ իմ աչքին ընկավ, դա էր։ Ես, օրինակ, շատ ավելի ճիշտ կհամարեի, որ առաջին նախագահը կոչով դիմեր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հրավիրեր նրանց իր տուն՝ որպես առաջին նախագահ, մեծի իրավունքով, Երրորդ հանրապետության հիմնադրի իրավունքով, և ասեր, որ այս ծանր ու բարդ իրավիճակում գտնում եմ, որ երկրի ղեկին կանգնած, Արցախի հարցով բանակցություններ վարած, այն մարդիկ, ովքեր անկախ նրանից՝ այլ մոտեցումներ ունեն և այլ ճամբարներում են, այսօր աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով՝ գտնում եմ, որ միասին խոսելու թեմա ունենք, և այսինչ օրը, այսինչ ժամին հրավիրում եմ մեր տուն։

-Միասին խոսում են, պարո՛ն Սարգսյան, երբ նպատակը, այնուամենայնիվ, նույնն է, և շահագրգիռ են նստել, խոսել և ինչ-որ խաղաղ ճանապարհով տանել։ Դուք, իհարկե, առաջին նախագահին էլ միացրեցիք Հայաստանի ղեկավարների այդ ցուցակին, որոնք պետք է նստեն և խոսեն իրադրության շուրջ, բայց արդյո՞ք փողոցի ընդդիմությունը, որ ղեկավարում են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, նրանց կողմնակիցներն ընդհանրապես ցանկություն ունեն նստել և խոսել։ Իշխան Սաղաթելյանը հենց դա է ասել, որ մենք քննարկելու բան չունենք։ Հարց է, իհարկե, Նիկոլ Փաշինյանը կնստի, կխոսի՞ նրանց հետ։ Բայց արդյո՞ք նպատակներն այնքան տարբեր չեն, որ իսկապես հնարավոր չէ դա պատկերացնել։

-Գիտեք՝ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքն ուղղված է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, և ես համոզված եմ, որ նրանք ի զորու են իրենց թիմերին, որոնք փողոցում են, օրակարգ թելադրել։ Այսինքն՝ մնացածները կատարող են ուղղակի նշված թիմերից։ Իսկ այս մարդիկ, որոնք անցել են այդ ճանապարհը, իրենց վրա զգացել են պետության բեռը, Հայաստանի Հանրապետության կայացման շրջանում որոշակի ներդրում են ունեցել, ես կարծում եմ՝ իրենք հասկանում են, որ աշխարհաքաղաքական այս իրավիճակում, երբ համաշխարհային խաղի կանոններ են ճշտվում, դրանք ճշտվում են պատերազմական ճանապարհով, երբ աշխարհը կանգնած է միջուկային պատերազմի վտանգի առաջ, թող ինձ ներեն՝ ամենատխմար բանը, ինչը հնարավոր է անել Հայաստանում, դա իշխանափոխություն անելն է ու ինչ-որ ժամանակավոր կառավարությունը։ Ես կարծում եմ, որ սա հասկանում են թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան