Թուրքիայի Սահմանադրական դատարանը մայիսի 12-ին կսկսի քրդամետ կուսակցության լուծարման գործի քննությունը

Լուրեր

20.11.2026 | 12:38
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են ՌԴ Սմոլենսկի մարզի պայթուցիկ նյութերի բաղադրիչների արտադրության գործարանի վրա
20.11.2026 | 12:29
Հայ մարմնամարզիկները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
20.11.2026 | 12:21
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով
20.11.2026 | 12:10
Լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստին // Վրաստանում սգո օր է հայտարարվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 12:00
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:59
Լեհաստանում օդային տագնապ է հայտարարվել՝ Ուկրաինային ՌԴ զանգվածային հարվածների ֆոնին
20.11.2026 | 11:50
Չափանիշներ են պետք, որ հասկանալի լինի՝ խախտումները ինչպես են ազդում քվեարկության արդյունքների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 11:38
Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել Թբիլիսիում շենքի փլուզումից հետո
20.11.2026 | 11:36
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:33
ԱԽ քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
20.11.2026 | 11:28
Եվրոպացի առաջնորդները մերժել են Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի «Յալթա 2»-ը Ուկրաինայի վերաբերյալ
20.11.2026 | 11:20
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 20-ի դրությամբ
20.11.2026 | 11:08
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին
20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
Բոլորը

Թուրքիայի Սահմանադրական դատարանը մայիսի 12-ին կսկսի ըստ էության քննել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) լուծարման վերաբերյալ գործը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

ԺԴԿ-ի դեմ գործը հարուցվել է 2021 թվականի հունիսին Թուրքիայի Գլխավոր դատախազության կողմից՝ «անջատողական գործունեության» և արգելված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապերի մեղադրանքով։ Սահմանադրական դատարանը մի շարք դատավարական խնդիրների պատճառով նախկինում գործը վերադարձրել էր վերանայման, ապրիլին կուսակցությունը դատարանին գրավոր պաշտպանություն էր ներկայացրել։

Միևնույն ժամանակ, ԺԴԿ-ի ղեկավարությունը գործընթացը որակել է քաղաքական դրդապատճառներով և սահմանադրությանը հակասող։

Մեղադրող և պաշտպանական կողմերի փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո Սահմանադրական դատարանը կորոշի օրը, երբ դատավարությանը ելույթ կունենան Թուրքիայի վերաքննիչ դատարանի գլխավոր դատախազը և ԺԴԿ-ի ներկայացուցիչները։ Դրանից հետո ՍԴ զեկուցողը, որը պատասխանատու է գործի քննության համար, կպատրաստի վերջնական զեկույց և այն կներկայացնի Թուրքիայի բարձրագույն դատարանի հաստատմանը։

ԺԴԿ-ի լուծարման մասին որոշումը կհամարվի ընդունված, եթե դրան կողմ քվեարկի Թուրքիայի Սահմանադրական դատարանի անդամների երկու երրորդը (15 անդամից 10-ը)։

Տաթև Ֆռանգյան