Թալանը վերադարձնելու համար պարտադիր չէ իշխանության գաք․ Սոնա Ղազարյանը Գագիկ Խաչատրյանի առանձնատան գործի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Թալանը վերադարձնելու համար պարտադիր չէ իշխանության գաք»,- ԱԺ արտահերթ նիստում այս մասին նշեց գումարել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը խորհրդարանում անդրադառնալով ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից սկսված գործընթացին, որը վերաբերում է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ  ԱՄՆ դաշնային կառավարությունը ցանկանում է առգրավել Լոս Անջելեսի հեղինակավոր Հոլմի Հիլզ թաղամասում գտնվող մեգաառանձնատունը, որը, պնդման համաձայն, գնվել է միլիոնավոր դոլար կաշառքներով։  Դրանք վճարվել են Գագիկ Խաչատրյանին և իր որդիներին:

«Ըստ տարածված տեղեկության՝ առանձնատունը ձեռք է բերվել կոռուպցիոն սխեմայից ձևավորված եկամուտներով: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պնդում եմ, որ թալանը վերադարձնելու համար ամենևին մեր ընդդիմադիր գործիչները հարկ չէ, որ իշխանություն դառնան, այլ ընդամենը կարող են ցանկացած իրավապահ համակարգի ներկայացուցչի մոտենալ և ներկայացնել, թե ինչպես են կառուցել իրենց առանձնատները, որոնք գտնվում են մեր աչքերի առաջ:

Իսկ այս քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է 2020 թվականին ՀՀ-ում, ըստ հաղորդագրության, նախկին պատգամավոր-գործարարը 20 միլիոն դոլար կաշառք է տվել պարոն Խաչատրյանին և իր որդիներին: Այդ գումարը փաստորեն ուղղվել է արտերկիր, մասնավորապես, Լոս Անջելես տուն կառուցելու նպատակով:

Ուզում եմ հիշեցնել, որ այս գործը քննվում է ԱՄՆ-ի կողմից նախաձեռնված՝ «Գողապետության ակտիվների վերականգնման նախաձեռնության» շրջանակում, որտեղ ԱՄՆ-ը աջակցում է կառավարություններին պայքարել կոռուպցիայի դեմ»,- նշեց Ղազարյանը՝ հույս հայտնելով, որ շուտով թալանը կոպեկ առ կոպեկ կվերադարձվի:

Մանրամասները՝ տեսանյութում: