Խոշորացված համայնքում ղեկավար չընտրվելու դեպքում վարչապետը կկարողանա պաշտոնակատար նշանակել․ նախագիծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ազգային ժողովը արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Խորհրդարանում ներկայացնելով նախագիծը՝ Վահագն Հովակիմյանը պարզաբանեց, որ 102-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսում է ֆորս-մաժորային իրավիճակ, երբ խոշորացված համայնքներում ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա այս դեպքում հնարավորություն է ընձեռվում, որ վարչապետը կարողանա համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել` մինչև համայնքը կընտրի իր ղեկավարին:

Նախագծի ընդունմամբ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում համայնքի ղեկավարի պաշտոնակատար կարող է նշանակվել նաև տվյալ համայնքի ավագանու անդամը:

Նույն օրենքի 27-րդ հոդվածով համայնքի ղեկավարի պաշտոնակատարների համար սահմանված է մեկ չափանիշ, որ պաշտոնակատարը պետք է լինի ՀՀ քաղաքացի: Սակայն նույն օրենքի 19-րդ հոդվածը, ըստ պատգամավորի, վերաբերում է մեծամասնական ընտրակարգին:

«Մեծամասնական ընտրակարգի դեպքով պայմանավորված՝ սահմանափակում կա, որ ավագանու անդամը չի կարող լինել համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Այս դեպքում հաշվի առնելով, որ խոշորացված համայնքները համամասնական ընտրակարգով ձևավորված համայնքներ են, և, որպեսզի տարընթերցումը, օրենքի դրույթների հակասությունը վերանան, առաջարկվում է 102-րդ հոդվածի 6-րդ մասում ավելացնել ամրագրում, որ 19-րդ հոդվածի կարգավորումն այս դեպքում չի գործում: Սրանով մենք հնարավորություն ենք տալիս ՀՀ վարչապետին՝ իր քաղաքական կամքն իրացնելիս անկաշկանդ լինել»,- պարզաբանեց Հովակիմյանը:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ ստանալով 66 կողմ ձայն: Երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա մայիսի 6-ին:

Մանրամասները՝ տեսանյութում: