Իշխանությունը ձեզ հետ կարող է քննարկել միայն թալանը անցնցում վերադարձնելու հարցը․ Բադալյանը՝ ընդդիմությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ո՞րն է ձեր նպատակաը, երբ դուք Նիկոլ Փաշինյանին տարբեր հարթակներում անընդհատ մեղադրում եք պատերազմի համար, դրանով աշխարհին ուզում եք ասել, որ Ադրբեջանը բացարձակապես մեղք չո՞ւնի, կապ չունի՞ պատերազմ սանձազերծելու հետ»,- ԱԺ արտահերթ նիստում ԱԺ ամբիոնից այս հարցն ընդդիմությանն ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով ընդդիմության գործելաոճին, մասնավորապես հայտարարությանը, թե ժամը 12.00-ից կաթվածահար է անելու Երևանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Իշխանական պատգամավորը նաև պահանջեց, որ բողոքի ակցիաներ իրականացնող ընդդիմությունը պատասխանի ևս մի քանի հարցերի՝  ինչպե՞ս են պատկերացնում հարևանների հետ հարաբերությունները, ո՞վ է ընդդիմության վարչապետի թեկնածուն, ի՞նչ է լինելու Արցախի հետ:

Լուսինե Բադալյանի խոսքով՝ ընդդիմությունը հանրության մեջ փորձում է տեղեկություններ տարածել, որ վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ կամ անցնցում հեռանալու տարբերակներ է քննարկում:

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ, ձեզ հետ կարող է քննարկել միայն թալանը անցնցում վերադարձնելու տարբերակը, մնացած տարբերակները քննարկելի չեն»,- հայտարարեց Բադալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: