Ուսուցիչը գրքով հարվածել է աշակերտին, ճանկռել ձեռքը․ Factor TV-ն գնացել է աղմկահարույց դեպքի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

24.06.2026 | 11:10
«Վ․Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռին նվիրված ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:09
Ավելի քան 300 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջաններն ու Ղրիմը․ Սևաստոպոլը մնացել է առանց էլեկտրականության
24.06.2026 | 11:05
Կարկտահարությունների վերլուծություն, գարնանը և հունիսին դիտված կլիմայական պայմանների ամփոփում. ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:00
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
24.06.2026 | 10:50
Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆն այցով Ադրբեջանում է
24.06.2026 | 10:42
«Ինձ պիտի օգնեք, որ ես դառնամ համայնքապետ». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
24.06.2026 | 10:34
ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին բանաձևին
24.06.2026 | 10:21
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
24.06.2026 | 10:07
Նավթի գները նվազել են
24.06.2026 | 09:52
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
24.06.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.06.2026 | 09:32
Երևանի «Սպանդարյան» գերեզմանատան մոտ քաղաքացին ընկել է ձորակը և արգելափակվել քարերի արանքում
24.06.2026 | 07:58
ԱԱ-2026. Կոլումբիան հաղթեց ու նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

8-րդ դասարանի աշակերտի մայրը՝ Քրիստինե Մելումյանը, ներկայացնում է դասարանում տեղի ունեցած միջադեպի մանրամասները։ Դեպքի տեսագրությունը հայտնվել էր համացանցում՝ վրդովմունքի ալիք բարձրացնելով։ Դեպքը թիվ 24 հիմնական դպրոցի 8-րդ դասարանում է տեղի ունեցել, երկուշաբթի օրը՝ անգլերենի դասաժամին։

Մայրը մյուս մանկավարժներից դժգոհություն չուներ, խոսել է տնօրենի հետ ու պահանջել պատժել ուսուցչուհուն։

Դեպքին արձագանքել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ նշելով, որ խստորեն դատապարտում է հակամանկավարժական դրսևորումներն ուսումնական գործընթացում և հետամուտ է լինելու ուսումնական հաստատություններում բռնությունից զերծ կրթական միջավայրի ձևավորմանը: Factor TV-ի նկարահանման պահին դպրոցում էին նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ՝ դեպքի մանրամասներն ուսումնասիրելու նպատակով: Դպրոցից առայժմ զերծ մնացին մեկնաբանություններից՝ միայն նշելով, որ իրենք ուսուցչուհու արարքը չեն արդարացնում։

Տարածված տեսանյութի տակ թողած մեկնաբանություններում շատերը գրել էին, որ սա ո՛չ եզակի դեպք է, ո՛չ էլ հեշտ լուծելի խնդիր։ Թե որքան հաճախ են նման դեպքեր գրացվում հանրակրթական դպրոցներում, կրթության փորձագետ Քրիստինա Ծատուրյանը դժվարացավ ասել, բայց միանշանակ անընդունելի համարեց երեխայի նկատմամբ նման վարվելակերպը։

Նման մոտեցումը դպրոցներում արդարացնել չի կարելի նույնիսկ այն դեպքերում, երբ աշակերտներն իսկապես խանգարում են դասապրոցեսը կամ աչքի են ընկնում ոչ օրինակելի վարքով՝ ասում է փորձագետը։

Աշխատանքային օրվա ավարտին դեպքին անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետարանը՝ նշելով, որ դպրոցի տնօրենի հրամանով ուսուցչի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ «Խիստ նկատողություն», և որ քաղաքապետարանը խստորեն դատապարտում է սովորողի նկատմամբ հակամանկավարժական վերաբերմունքի ցանկացած դրսևորում՝ անկախ որևէ իրավիճակից, և կարևորում յուրաքանչյուր երեխայի հանդեպ անհատական մոտեցում գտնելու մանկավարժի պատասխանատվությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան