Վրաստանի ԱԳՆ-ն տարհանվելու է. երկրաշարժից հետո շենքում ճաքեր են առաջացել

Լուրեր

20.11.2026 | 13:47
Փաշինյանին հեռացնելու 100 տոկոսանոց հնարավորություն ունեք. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:45
Սահմանադրության նախագիծը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:40
Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները մրցաշարի կմասնակցեն Լեհաստանում
20.11.2026 | 13:32
Վարչապետը հայ ժողովրդին երբեք չի խաբել, սուտ է ասում Աբրահամյանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:24
Հաքերները գողացել են Visa-ի, Mastercard-ի և Chase բանկի հաճախորդների տվյալները․ NYP
20.11.2026 | 13:15
Սամվել Կարապետյանի հետ այսպես խոսել չի´ կարելի, մենք չենք վախենում. Աբրահամյանը` Փաշինյանի առաջարկի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:07
Աբխազիայի հայերին ՌԴ քաղաքացիություն են խոստացել՝ ՀՀ-ում կոնկրետ ուժի քվեարկելու դիմաց․ ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:01
Լիանա Գասպարյանը ձայանգրություն միացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 12:58
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլար․ Սենատը մերժել է բանաձևը, որը Թրամփին կոչ էր անում դադարեցնել Իրանում պատերազմը
20.11.2026 | 12:50
ՀՀ-ի եվրոպական ինտեգրումն ու տնտեսական համագործակցությունը քննարկվել են Մհեր Գրիգորյանի և Չեխիայի դեսպանի հանդիպմանը
20.11.2026 | 12:38
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են ՌԴ Սմոլենսկի մարզի պայթուցիկ նյութերի բաղադրիչների արտադրության գործարանի վրա
20.11.2026 | 12:29
Հայ մարմնամարզիկները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
20.11.2026 | 12:21
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով
20.11.2026 | 12:10
Լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստին // Վրաստանում սգո օր է հայտարարվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 12:00
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Վրաստանի ԱԳՆ-ն մոտ ապագայում պետք է ժամանակավորապես տեղափոխվի այլ շենք, գրում է Գրուզիա օնլայնը։

Թբիլիսիի Չիտաձեի 4-6 հասցեում գտնվող հին շենքը վնասվել է ստորգետնյա ցնցումներից, շենքում սկսել են ճաքեր առաջանալ, իսկ եղածներն ավելի են լայնացել։

Պարբերականի փոխանցմամբ՝ այս պահին որոշում է կայացվել անձնակազմին և գույքը տեղափոխել Լեոնիձեի փողոցում գտնվող Ազգային բանկի նախկին շենք։ Գույքի տեղափոխման և պահպանման ծառայությունները, ըստ նախնական հաշվարկի, բյուջեին կարժենա 26․100 լարի։ Այդ մասին է վկայում պարզեցված գնման հայտը, որը պետք է դիտարկել մինչև մայիսի 10-ը։

Նախարարությունը հղում է անում 2022 թվականի փետրվարի 13-ի երկրաշարժից հետո Սամխարաուլիի դատական փորձաքննության ազգային բյուրոյի եզրակացությանը։ Արտաքին գործերի նախարարության վարչական շենքերի համալիրի տեխնիկական վիճակը գնահատվել է անբավարար և սեյսմիկ չափանիշներին չհամապատասխանող։

Տաթև Ֆռանգյան