Հունաստանը հայտարարել է, որ Թուրքիան աննախադեպ կերպով խախտել է երկրի օդային տարածքը

Լուրեր

28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունաստանն իր հարևան Թուրքիային մեղադրել է Էգեյան ծովում լարվածություն հրահրելու մեջ՝ կործանիչներով խախտելով իր օդային տարածքը, գրում է ekathimerini-ն։

«Թվերն ինքնին խոսուն են»,- ասել է Հունաստանի ԱԳՆ խոսնակ Ալեքսանդրոս Պապաոիոաննուն Աթենքում լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ Հունաստանը միայն ապրիլի 27-ինգրանցել է օդային տարածքի 168 խախտում և 42 անօրինական թռիչք:

Նա Թուրքիայի սադրանքները բնութագրել է որպես «աննախադեպ»՝ նշելով, որ երկրի ռազմական ինքնաթիռները թռել են նաև Էգեյան ծովի՝ արևելյան հունական բնակեցված կղզիների վրայով, ներառյալ՝ Ռոդոսը, Կոսը և Կալիմնոսը: Խոսնակն ասել է, որ անցյալ չորեքշաբթի տեղի ունեցած թռիչքները գերազանցել են 2020 թվականին սահմանված մեկօրյա թռիչքների նախորդ ռեկորդը (23 անօրինական թռիչք):

«Եվրոպայի և ՆԱՏՕ-ի համար այս կրիտիկական և դժվարին պահին Թուրքիայի վարքագիծը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները՝ միաժամանակ խաթարելով ՆԱՏՕ-ի համախմբվածությունը»,- ասել է Հունաստանի ԱԳՆ խոսնակը՝ նշելով, որ այս ներխուժումները հակասում են Աթենքի բարիդրացիության ջանքերի ոգուն։

Նա նաև հայտնել է, որ Աթենքը տեղեկացրել է ՄԱԿ-ին, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, որ դա Հունաստանի ինքնիշխանության խախտում է, նաև նշել, որ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հարցը բարձրացնելու է մայիսի 16-17-ը ԱՄՆ կատարած այցի ընթացքում։

Էմմա Չոբանյան