Բաքվի բանտում խոշտանգված ռազմագերուն բերում են հայրենիք ու առանց բուժման՝ տանում են ծառայության. Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Բանակում բարեփոխումներ կատարելու վերաբերյալ խոսակցությունները ձևական բնույթ են կրում: Անլուրջ վերաբերմունք է դրսևորվում պաշտոնատար անձանց կողմից»,- «Ոչ կանոնադրային հարաբերությունները՝ զինված ուժերում. ու՞ր մնացին ԶՈՒ բարեփոխումները» թեմայով քննարկման ժամանակ այս տեսակետը հայտնեց իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը՝ ընդգծելով, որ երբ խոսվում է բանակի կարգապահության մասին, նախ պետք է դա սկսել վերևից, հետո անցնել զիվորներին:

Ալեքսանյանի խոսքով՝ արդարության մթնոլորտն իսպառ բացակայում է բանակում:

«Գերությունից վերադարձած զինվորին, որը խոշտանգումների է ենթարկվել Բաքվում, առանց հոգեբանական կենտրոն տեղափոխելու, տարել են կանգնեցրել սահմանին: Այդ զինվորը ոչ միայն հոգեբանորեն, այլ նաև ֆիզիկապես է վատ վիճակում: Հիմա ի՞նչն են բարեփոխում բանակում, այն դեպքում, երբ հիվանդ զինվորին տարել են սահման, նա ինչպե՞ս է պաշտպանելու»,- նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ զինվորը դիտարկվում է միայն որպես ռեսուրս:

Ալեքսանյանը ներկայացրեց նաև մեկ այլ դեպք. «Զինծառայող Բաբկեն Մկրտչյանի նկատմամբ ( ով 1 տարի երեք ամիս ծառայության ընթացքում մեկ տարին անցկացրել է հոսպիտալներում, ուշագնացություններ է ունենում, աղիների էրոզիայի խնդիր ունի և այլ առողջական լուրջ խնդիրներ) քրեական գործ է հարուցվել՝ համարելով, որ նա սիմուլյանտություն է անում, և տեղափոխվել է Արմավիր քրեակատարողական հիմնարկ: Նրա կյանքը հազիվ է փրկվել… Երկու շաբաթ է աղմուկ ենք բարձրացրել, բայց ոչինչ չի փոխվել»:

Մանրամասները՝ տեսանյութում: