Ադրբեջանցի պատգամավորներն ԱՄՆ-ին մեղադրել են Բաքվի նկատմամբ երկակի ստանդարտ կիրառելու համար

Լուրեր

28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
Բոլորը

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավորներն այսօրվա նիստում քննադատել են ԱՄՆ Պետքարտուղարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պատգամավորներից Ազայ Գուլիևը հայտարարել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների և լրատվամիջոցների ազատության վիճակի մասին Պետքարտուղարության զեկույցները չեն համապատասխանում իրականությանը։

«Ինչպե՞ս է հնարավոր, որ աֆրիկյան մի շարք երկրների ցուցանիշները վարկանիշներում մեզանից ավելի լավ լինեն»,- բողոքել է պատգամավորը։

Մեկ այլ պատգամավոր՝ Սիյավուշ Նովրուզովն էլ ասել է, որ ինքը՝ ԱՄՆ-ն, մնացել է նույն դիրքում, ինչ 10 տարի առաջ։

«Մի շարք եվրոպական երկրներում ոստիկանությունը բռնություն է կիրառում միգրանտների նկատմամբ։ Երբեմն մենք տեսնում ենք շրջված նավակների և խեղդվող միգրանտների կադրեր։ Սակայն ԱՄՆ Պետքարտուղարությունը նման դեպքերին չի արձագանքում»,- ասել է Նովրուզովը։

Պատգամավոր Սահիբ Ալիևն էլ դժգոհել է, որ Միացյալ Նահանգները, իբր, Ադրբեջանի նկատմամբ երկակի ստանդարտներ է կիրառում ու մեղադրանքներ հնչեցրել։

«Մերձավոր Արևելքում իր վարած քաղաքականության արդյունքում նա պայմաններ է ստեղծում մարդկանց թրաֆիքինգի ընդլայնման համար։ Հիմա էլ պատերազմն Ուկրաինայում։ Դեռ այս իրադարձություններից առաջ նրանք դա օգտագործում էին  մարդկանց առևտրի ոլորտում տարանցման համար»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը։

Էմմա Չոբանյան