Բաքվին վեց կետանոց առաջարկ ենք արել. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձավ դիտարկմանը, որ Հայաստանը խոսում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին, մինչդեռ Ադրբեջանի նախագահը ՀՀ տարածքների նկատմամբ հավակնոտ հայտարարություններով է հանդես գալիս։

«Քարտեզների կամ ընդհանրապես պատմական էքսկուրսիայի մասով ես չեմ պատրաստվում որևէ հայտարարություն անել։ Բոլոր քարտեզները և պատմական փաստերը տեղադրված են, և հանրության ցանկացած անդամ՝ և Հայաստանում, և Ադրբեջանում հնարավորություն ունի քարտեզներին ծանոթանալու և իմանալու, թե որ տարածքն ընդհանրապես պատմականորեն ում է պատկանել։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, խաղաղության պայմանագրի հարցերից մեկն էլ հենց միմյանց սուվերենությունը ճանաչելու մասին  է։ Իհարկե, մենք նշում ենք, որ դեռևս 1992 թվականին Հայաստանը և Ադրբեջանը ԱՊՀ շրջանակներում ճանաչել են միմյանց սուվերեն տարածքները և ինքնիշխանությունը։ Բայց գիտեք նաև, որ հետագայում այլ զարգացումներ են եղել, բայց Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են միմյանց տարածքային ամբողջականություն և սուվերենություն ճանաչել»,- նշեց Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարություններին՝ Գրիգորյանը նշեց․ «Բնականաբար, նման հայտարարությունները չեն նպաստում խաղաղության օրակարգի ձևավորմանը և հանգիստ մթնոլորտում աշխատելուն։ Մենք հույս ունենք, որ նման հայտարարություններ հնարավորինս քիչ կլինեն»։

Հարցին, թե արդյոք Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ճանաչելը ենթադրո՞ւմ է Արցախն Ադրբեջանի կազմում թողնել, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Ադրբեջանի 5 կետին եղել է Հայաստանի 6 կետանոց պատասխանը։ Հայաստանի համար այդ 5 կետերում անընդունելի կետ չի եղել։ Հայաստանն իր 6 կետերով առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ևս լուծում պետք է տրվի, որպեսզի հնարավոր լինի համապարփակ խաղաղության պայմանագիր ունենալ։

Այս պահին մեր մոտեցումն այն է, որ այդ երկու փաթեթները՝ 5+6 կետերը պետք է միացնել իրար և սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որպեսզի նաև մենք երկարաժամկետ գտնենք ԼՂ հիմնախնդրի լուծումը»։

Մանրամասները՝ տեսանյութում: