Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետն այցելել է Քարվաճառում տեղակայված զորամասեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևն այցելել է Արցախի գրավյալ Քարվաճառում տեղակայված զորամասեր և ստուգել զինվորների մարտական պատրաստվածությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ՊՆ-ին։

Նշվում է, որ ԳՇ պետը ծանոթացել է զորքերի ծառայության կազմակերպմանն ու մարտական հերթապահությանը, ինչպես նաև զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։

«Վելիևը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել ռազմական միավորման հրամանատարական կազմի հետ, հանդիպման մասնակիցներին ներկայացրել գերագույն գլխավոր հրամանատարի առաջադրած խնդիրները»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը հանդիպել է նաև սահմանին մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ։
Ուշագրավ է այն, որ Վելիևից այցից առաջ՝ մի քանի օր շարունակ ապատեղեկատվություն էր տարածում, թե հայկական կողմը, իբր, խախտել է հրադադարը։

Էմմա Չոբանյան