ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը Մոսկվայում է․ նախատեսված են բանակցություններ

Լուրեր

28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ-ն այսօր բանակցություններ կվարի ՀԱՄԱՍ շարժման պատվիրակության հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, գրում է EADaily-ն։

Նախօրեին պաղեստինյան Safa գործակալությունը հայտնել էր ՀԱՄԱՍ-ի պատվիրակության կազմը՝ Մուսա Աբու Մարզուկի գլխավորությամբ։ Մոսկովյան հանդիպումներին նախատեսվում է քննարկել Երուսաղեմում տիրող իրավիճակը և Ռուսաստանի և ՀԱՄԱՍ-ի երկկողմ հարաբերությունները։

Safa-ն ընդգծում է, որ ՀԱՄԱՍ-ի պատվիրակության այցը Մոսկվա տեղի է ունենում Ուկրաինայում պատերազմի պատճառով Իսրայելի ղեկավարության՝ Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական գործողությունների ֆոնին։

ՀԱՄԱՍ-ի ղեկավարության ներկայացուցիչների վերջին այցը Մոսկվա տեղի էր ունեցել 2021 թվականի դեկտեմբերին։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հիշեցնենք, ավելի վաղ հայտարարել էր, թե Հիտլերը հրեական արմատներ ուներ։ Ուկրաինա ներխուժելու պատրվակներից մեկը պաշտոնական Մոսկվան ներկայացնում է որպես Ուկրաինայի «դենացիֆիկացիա»։ Լրագրողի հարցին, թե Ռուսաստանն ինչպե՞ս կարող է խոսել «դենացիֆիկացայի» մասին, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրեա է, Լավրովը պատասխանել է․ «Երբ նա ասում է` ի՞նչ նացիզմ կարող է լինել, եթե ես հրեա եմ, ապա կարծում եմ` Հիտլերը նույնպես հրեական ծագում ուներ, ուստի դա ոչինչ չի նշանակում։ Իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենամոլի հակասեմականները, որպես կանոն, հրեաներ են»։

Լավրովի խոսքերը Իսրայելում վրդովմունք են առաջացրել։ Իսրայելը պահանջել է Մոսկվայից ներողություն խնդրել։

Տաթև Ֆռանգյան