Փոփոխություն ապօրինի ծագման գույքի մասին օրենքում. ավելի շատ պաշտոնյաների ունեցվածք կուսումնասիրվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
08.06.2026 | 20:35
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. Ռոբ Յետտեն
Բոլորը

Կառավարությունն առաջարկում է, որպեսզի բոլոր այն պաշտոնյաները, ովքեր հայտարարագրեր են ներկայացնում, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում ուսումնասիրության սուբյեկտ դառնան։ Այդ նպատակով կառավարությունն այս օրենքում փոփոխություններ ու լրացումներ է կատարել։

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ներկայացնելով փոփոխությունների նախագիծը, նշեց, որ պետք է լավարկել այս օրենքը, որպեսզի այն արդյունավետ լինի։

«Նախագծով առաջարկվում է ընդլայնել այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ կարող է սկսվել գույքային ուսումնասիրությունը։ Գործող կարգավորումների պայմաններում ուսումնասիրություն կարող էր կատարվել քաղաքական, վարչական, ինքնավար հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ։ Այդ պաշտոններն են վարչապետը, փոխվարչապետը, նախարարները, նախարարների տեղակալները, ՄԻՊ-ը, դատավորները։ Այս փոփոխության նպատակն այն է, որ ընդլայնվի այդ պաշտոնների շրջանակը, և բոլոր այն պաշտոնյաները, ովքեր հայտարարագրեր են ներկայացնում, իրենք նույնպես ենթակա լինեն այս օրենքի ուսումնասիրությանը»,- նշեց նախարարը։

Կարևոր փոփոխություն է համարվում այն, որ դատախազությանը տրվում է հնարավորություն՝ սեփական նախաձեռնությամբ սկսել ուսումնասիրություն բոլոր այն դեպքերում, երբ արդեն իսկ սկսված աշխատանքներում հայտնաբերվել են տվյալներ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանող ապօրինի գույքի վերաբերյալ։ Փոփոխություններից մեկն էլ վերաբերում է նրան, որ գույքի ձեռքբերման արժեքի չափով բռնագանձման հնարավորություն տրվի դատախազությանը։

Կարեն Անդրեասյանի խոսքով՝ նախագծի հաստատման դեպքում, օրինակ, ՊԵԿ հարկային կամ մաքսային ծառայությունների վարչության պետերն էլ կարող են ստուգվեն ապօրինի գույքի ձեռքբերման գործերով։

Մանրամասները՝ տեսանյութում: